00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո'չ առաջ են եկել, ո'չ հետ գնացել. Վայոց Ձորի մարզպետը` սահմանային իրավիճակի մասին

© Sputnik / Asatur YesayantsՎայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
Բաժանորդագրվել
Արարատ Գրիգորյանը նշում է` խոսքը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո գրաված դիրքերի և տարածքների մասին է։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մոտակայքում, սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
«Մարզում որևէ փոփոխություն չկա, վիճակը հանգիստ է։ Ադրբեջանական զորքերը որտեղ տեղակայված էին, այնտեղ էլ մնում են, ո՛չ առաջ են եկել, ո՛չ էլ հետ են գնացել»,– ասաց Գրիգորյանը։
«Մեր մարզում հակառակորդի կողմից նոր դիրքեր գրավելու վերաբերյալ որևէ դեպք չկա։ Վայոց Ձորում բացի Ջերմուկից, այլ բնակավայրում պատերազմական գործողություններ չեն եղել։ Տեղեկությունները, թե Մարտիրոս գյուղում դիրքային փոփոխություններ են եղել, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նման բան կա, թող ապացույցներով ու փաստերով ասեն, ցույց տան»,– ասաց Գրիգորյանը։
Ադրբեջանը Ջերմուկի հատվածում ավելի քան 70 կմ² տարածք է վերահսկում. ոչ պաշտոնական տվյալներ
Ըստ մարզպետի` դժվար է ասել, թե ինչ տարբերակով հակառակորդը դուրս կգա Վայոց Ձորի մարզի տարածքներից` խաղաղ ճանապարհով, թե այլ...
«Երևի ոնց եկել են, այդպես էլ պետք է դուրս գան։ Գուցե հնարավոր լինի համաձայնագրով պայմանավորվել. պարտադիր չէ, որ պատերազմ լինի»,– ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով հարցին` արդյոք մարզից բնակիչներն արտագաղթում են, Գրիգորյանը շեշտեց` եթե լիներ, ապա առաջինն ինքը կիմանար, բայց նմանատիպ ինֆորմացիա ինքը չունի։
«Մարզից ծավալային արտագաղթ կամ արտահոսք չկա, իսկ տեղաշարժ կա, որովհետև իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքից կարող են բոլորն էլ օգտվել։ Անհանգստացնող ոչինչ չկա։ Մեզ մոտ տուրիստական ոլորտն է լուրջ տուժել, դանդաղ վերականգնվում է, մենք այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացնում։ Դրանք կարծես թե արդյունք տալիս են։ Շատ տնտեսվարողներ արդեն հնարավորություն ունեն փակել իրենց ծախսերն ու եկամուտներ ստանալ»,– վստահեցրեց մարզպետը։
Ինչ վերաբերում է Ջերմուկի ճոպանուղուն, նա շեշտեց` այս պահին չի գործում, որովհետև վերականգնողական աշխատանքներ են տարվում։
Հարցին` արդյոք նկատի ունի 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո գրաված դիրքերն ու տարածքները, մարզպետը դրական պատասխան տվեց։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022 թ. սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց։
Ավելի ուշ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնեց, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով. ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ ավելի քան 7 կիլոմետր։
Լրահոս
0