00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեդալի երկու կողմը, կամ ինչ անել, որ փողոցային երաժիշտները չզրկվեն հանապազօրյա հացից

© Sputnik / Andranik GhazaryanՓողոցային երաժիշտ
Փողոցային երաժիշտ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի սահմանած նոր կարգավորումների վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է ինչպես պատասխանատուների, այնպես էլ փողոցային երաժիշտների հետ։ Ոլորտի փորձագետն այս հարցում մատնանշում է թերի և հապճեպ կարգավորման հետևանքները, բերում արտասահմանյան երկրների օրինակը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևանի կառավարող մարմնի որոշումը հանկարծակիի է բերել մայրաքաղաքի փողոցներում մշակութային գործունեություն ծավալող անձանց։ Նրանք մտավախություն ունեն, որ այլև չեն կարողանա գումար վաստակել Երևանի բանուկ փողոցներում, մասնավորապես` Հյուսիսային Պողոտայում։
Հայտնել ենք, որ Երևանում նոյեմբերի 1-ից նոր պահանջներ են սահմանվում բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնող անձանց համար: Ժամը 10:00-21:00–ն նրանք բնակելի և հասարակական շենքերից առնվազն 10մ հեռավորություն պետք է ապահովեն, իսկ 21:00-23։00-ը` 100մ:
«Հասկանում ենք, որ Հյուսիսային պողոտայի բնակելի շենքերում ապրում են մարդիկ, որոնք ունեն հանգստի կարիք և ամեն օր չեն կարող սպասել, մինչև բոլորը կեսգիշերին կգնան տուն։ Քաղաքապետարանի որոշման հետ 50%-ով համամիտ եմ, 50%-ով՝ ոչ»,- Հյուսիսային պողոտայում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երիտասարդ երաժիշտներից մեկը։
Երիտասարդներից մեկն էլ ընդգծում է՝ հարգում է բոլորի իրավունքները, բայց շենքերից 100 մետր հեռավորությունը չափազանց շատ է Հյուսիսային պողոտայի համար։
«Այս օրենքը կգործեր, եթե Երևանը լիներ, ասենք, Նյու Յորքի չափ մեծ։ Երևանը փոքր է, նվագողները` շատ։ Նման որոշում ընդունելը հավասար է նրան, որ մեզ ուղիղ ասեն` այստեղ մի նվագեք»,-ասում է նա։
Այլ կերպ հնչող Երևանը. ի՞նչ մշակույթ են բերել ռելոկանտ փողոցային երաժիշտները
Մեկ այլ երաժիշտ էլ գտնում է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ բոլորը` տաղանդավոր, թե անտաղանդ, խմբերով ու բարձր նվագում ու երգում են Հյուսիսային պողոտայում` այդկերպ գցելով փողոցային արվեստի մակարդակը։
Մի հարցում համակարծիք են բոլորը` նոր կարգը բացասաբար կազդի իրենց վրա։
«Մենք ապրում ենք մի քաղաքում, որն արվեստի կարիք ունի։ Թող քաղաքապետարանը հատուկ տեղեր նշի, որոնք մարդաշատ են, մենք էլ գնանք, այնտեղ նվագենք ու բնակիչներին չխանգարենք։ Կարծում եմ` լուծվող խնդիր է»,-ասաց երաժիշտներից մեկը։
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի նպատակն առաջին հերթին բնակելի և հասարակական վայրերում քաղաքացիների անդորրն ու հանգիստն ապահովելն է, և նոր կարգավորումն արվել է` ելնելով դրանից։
Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանն էլ նշեց, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում, որ մշակութային գործունեություն ծավալող անձինք խանգարում են նախ քաղաքացիների ազատ տեղաշարժի, ապա օբյեկտների գործունեությունը:
«Լինում են դեպքեր, երբ նրանց գործունեությունից հետո աղտոտվում է տարածքը: Խնդրահարույց հասցեներն են Հյուսիսային պողոտան, Աբովյան փողոցը»,- ասաց նա։
Վերացնել ապօրինի առևտուրն ու զբաղվել փողոցային երաժիշտներով. Սարգսյանի կարգադրությունը
Նոր կանոնակարգով սահմանվում է նաև, որ բացօթյա մշակութային գործունեությունը չպետք է խոչընդոտի հետիոտնի տեղաշարժը, փոխադրամիջոցների երթևեկությունն ու հարակից օբյեկտների գործունեությունը: Ձայնի ուժգնությունն էլ չպետք է գերազանցի 60 դեցիբելը:
«Առաջին խախտման դեպքում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը նախատեսում է նախազգուշացում կամ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ կրկնելու դեպքում տուգանքը մեծանում է՝ հասնելով 500-800 հազար ՀՀ դրամի»,- ասաց Գյուլզադյանը:
Թեմայի վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու համար Sputnik Արմենիան զրուցել է նաև տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանի հետ։
Նրա խոսքով՝ ինչպես յուրաքաչյուր խնդիրի դեպքում, այնպես էլ այստեղ, չպետք է միայն մեդալի մի կողմը նայել։
«Մի կողմից փողոցային երաժիշտներն ուզում են գումար վաստակել, մյուս կողմից` Հյուսիսային պողոտայի բնակիչներն ունեն իրենց հանգիստը կազմակերպելու իրավունք` առանց կողմնակի աղմուկի։ Ցանկացած մարդ, որն ուզում է անշարժ գույք ձեռք բերել, մեծ ուշադրություն է դարձնում մարդկանց հոսքին և աղմուկին, ու բնական է, որ ոչ մեկին էլ հաճելի չէ երեկոյան ժամերին բարձր երաժշտություն լսել, այն էլ` մի քանի ուղղությունից»,-ասաց նա։
Միաժամանակ փորձագետը վստահ է, որ եթե կան վայրեր, որտեղ չպետք է ծավալվի մշակութային գործունեություն, ապա պետք է օրենսդրությամբ, ավագանու որոշմամբ հստակ ֆիքսել , որ այդ տարածքում չի կարելի նվագել կամ մշակութային միջոցառումներ իրականացնել։
«Բայց դնել ամբողջ քաղաքի մակարդակով ասել` այստեղից 10 կամ 100 մետր այն կողմ նվագեք` առանց հաշվի առնելու, թե այդ հատվածում այդ հեռավորությունները պահել հնարավոր է, թե ոչ, թերի կարգավորում է և հապճեպ ընդունված որոշման տպավորություն է թողում։ Ավելի նպատակահարմար կլիներ հստակ վայրեր սահմանել, թե որտեղ կարելի է նվագել, որտեղ` ոչ»,-ասաց նա։
Փարիզը Շառլ է լսում. փողոցային երաժիշտները նվագում են շանսոնյեի երգերը. տեսանյութ
Անդրադառնալով եվրոպական երկրների փորձին` Մարգարյանը նշեց, որ մայրաքաղաքներում մշակութային գործունեություն իրականացնելը կանոնակարգվում է և կան հստակ սահմանված տեղեր, որտեղ նվագելու, ելույթ ունենալու համար պետք է դիմել և համապատասխան թույլտվություն ստանալ։ Այդպես ապահովվում է բոլորի հավասար մասնակցությունը։ Որոշ դեպքերում արգելվում է ուժեղացուցիչներով երաժշտությունը և հիմնականում թույլատրվում է երաժշտական գործիքի բնական ձայնի բարձրությունը։
Փորձագետի կարծիքով` ընդհանրապես ՀՀ-ում աղմուկի մասով օրենսդրական կարգավորումների կարիք կա, որը կսահմանի խաղի կանոնները ոչ միայն փողոցային երաժիշտների մասով, այլև տրանսպորտային միջոցների, մասնավորապես` մեքենաների խլացուցիչների, մեքենաներից լսվող բարձր երաժշտության և այլ հարցերում։ Միգուցե կան օրենսդրական որոշակի կարգավորումներ, բայց դրանց հետևողներ ու վարչական տույժեր կիրառողներ չկան։
Լրահոս
0