https://arm.sputniknews.ru/20231102/karmruki-brnkum-unenq-bajc-depi-marum-e-gnum-avanesjan-68102595.html
Կարմրուկի բռնկում ունենք, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյան
Կարմրուկի բռնկում ունենք, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյան
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը նշում է, որ կարմրուկի տարածվածության առումով իրավիճակը վերահսկելի է։ 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T13:27+0400
2023-11-02T13:27+0400
2023-11-02T13:28+0400
կարմրուկ
հայաստան
երեխա
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66512887_0:0:1600:900_1920x0_80_0_0_f91b783a30a11e97407d21c6b212b585.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի դեպքերի բռնկում ունենք, բայց այն արդեն սկսում է մարել։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նա հորդորեց քաղաքացիներին, որպեսզի «Ազգային իմունիզացիոն ծրագրով» երեխաների պատվաստումներն օր անգամ չուշացնեն` կարմրուկից մահվան դեպքեր չգրանցելու համար։Հիշեցնենք՝ Հայաստանում հոկտեմբերի 25-ին առողջական խնդիրներ ունեցող և կարմրուկով վարակված 1 տարեկան 8 ամսական երեխա էր մահացել։ Փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով էր հոսպիտալացվել։ Նա կարմրուկի դեմ պատվաստված չէր եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66512887_200:0:1400:900_1920x0_80_0_0_e5dac7452fe7969da1e19a1214ab759c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կարմրուկ, հայաստան, երեխա, անահիտ ավանեսյան
կարմրուկ, հայաստան, երեխա, անահիտ ավանեսյան
Կարմրուկի բռնկում ունենք, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյան
13:27 02.11.2023 (Թարմացված է: 13:28 02.11.2023) Առողջապահության նախարարը նշում է, որ կարմրուկի տարածվածության առումով իրավիճակը վերահսկելի է։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի դեպքերի բռնկում ունենք, բայց այն արդեն սկսում է մարել։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք ունենք բռնկում, բայց այս պահին դեպի մարում է գնում։ Իրավիճակը վերահսկելի է, բայց մեր զգոնությունը դրանից չի պակասում։ Բոլոր բժշկական կենտրոններում արվում են բոլոր հետազոտական աշխատանքները, որպեսզի որևէ դեպք բաց չթողնենք»,- ասաց Ավանեսյանը։
Նա հորդորեց քաղաքացիներին, որպեսզի «Ազգային իմունիզացիոն ծրագրով» երեխաների պատվաստումներն օր անգամ չուշացնեն` կարմրուկից մահվան դեպքեր չգրանցելու համար։
Հիշեցնենք՝ Հայաստանում հոկտեմբերի 25-ին առողջական խնդիրներ ունեցող և կարմրուկով վարակված
1 տարեկան 8 ամսական երեխա էր մահացել։ Փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով էր հոսպիտալացվել։ Նա կարմրուկի դեմ պատվաստված չէր եղել։