00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ առնվազն 195 մարդ է զոհվել Ջաբալիայի ճամբարին հասցված հարվածներից

© AP Photo / Petros GiannakourisԻրավիճակը Պաղեստինում իսրայելյան օդուժի հարվածների ժամանակ
Իրավիճակը Պաղեստինում իսրայելյան օդուժի հարվածների ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
Իրավիճակը Պաղեստինում իսրայելյան օդուժի հարվածների ժամանակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ճամբարին հարվածները հասցվել են հոկտեմբերի 31-ին ու նոյեմբերի 1-ին։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Առնվազն 195 մարդ է զոհվել իսրայելական օդուժի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարին հասցված հարվածների հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տարածած հայտարարության մեջ:
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ճամբարին հարվածները հասցվել են հոկտեմբերի 31-ին ու նոյեմբերի 1-ին։
Ինչպես նշվում է շարժման հայտարարության մեջ, որը հրապարակվել է պաղեստինյան անկլավի կառավարության սոցիալական ցանցում, մոտ 120 մարդ փլատակների տակ է, 777 մարդ վիրավորվել է:
Հոկտեմբերի 31-ին ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել փախստականների Ջաբալիա ճամբարին: Գերատեսչության տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել առնվազն 50 մարդ։ Նման տվյալներ է ներկայացրել նաև մոտակայքում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի տնօրենը։ Ավելի ուշ Պաղեստինի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է 400-ը, նրանց կեսը երեխաներ են:
«Սա ուղղակի աղետ է». Գազայի հատվածի բնակիչները ժամերով հերթ են կանգնում ջրի համար
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է Ջաբալիային հարվածելու մասին տեղեկությունը: Բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ հարձակման թիրախը ստորգետնյա համալիր էր, որտեղ թաքնվում էր ՀԱՄԱՍ-ի մարտական ստորաբաժանումներից մեկի հրամանատար Իբրահիմ Բիարին: Կոնրիկուսը պնդում է, որ հարվածից մահացած Բիարին կարևոր դեր է խաղացել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ծրագրման գործում:
Լրահոս
0