00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա ուղղակի աղետ է». Գազայի հատվածի բնակիչները ժամերով հերթ են կանգնում ջրի համար

Բաժանորդագրվել
Գազայի հատվածում RT-ի ռազմական թղթակից Ռավան ալ-Սուրանին նյութ է պատրաստել Գազայի հատվածում ջրի սակավության մասին։ Գազայի հատվածը շրջափակված է Իսրայելի կողմից։
Գազայի հատվածում խմելու ջրի բացակայությունը ամենասուր խնդիրներից է տարածաշրջանում հակամարտության սրումից և Իսրայելի կողմից անկլավը շրջափակելուց հետո։
Իսրայելի ռմբակոծությունների արդյունքում Գազայի հատվածում բազմաթիվ աղազերծման կայաններ շարքից դուրս են եկել։ Պետք է ժամերով հերթ կանգնել։
«Մարդիկ հավաքվում են, կռվում, մեռնում են ջրի համար։ Սա ուղղակի աղետ է։ Մեզ համար շատ դժվար է, մեր երեխաները լացում են, ջուր են ուզում։ Որտեղի՞ց ճարենք»։ - ասում է տեղի բնակիչներից մեկը։
Իսրայելը, որը հոկտեմբերի սկզբից դադարեցրել էր էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումները Գազայի հատված, թույլատրում է միայն սահմանափակ քանակությամբ մարդասիրական օգնություն:
«Խղճացեք մեզ, ժողովուրդ, դուք պետք է մեզ օգնեք, լույս ու ջուր տվեք, ուտելիք չկա, ջուր չկա, օգնեք մեզ, թող ամբողջ աշխարհը մեզ օգնի»,- ասում է մեկ այլ կին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Լրահոս
0