00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներքին լսարանի ականջն են շոյում. Գրիգորյանը` ՏՏ ոլորտում ՀՀ–ի համար մրցակից չլինելու մասին

© Photo : official site of the Prime minister of RaՀակոբ Արշակյանն ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար
Հակոբ Արշակյանն ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Բաժանորդագրվել
ՏՏ ոլորտի ներկայացուցչի խոսքով` ոլորտում վերջին տարիների թվերի աճը «օդից նվեր» էր մեր երկրի համար ու եթե պայմաններն ավել լավ լինեին, ՀՀ–ն այդ թվերի առնվազն կրկնակին կունենար։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության ոլորտում մրցակից չլինելու մասին հայտարարության նպատակը ներքին լսարանի ականջը շոյելն է, որը, սակայն, կապ չունի իրականություն հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՏՏ ոլորտի «DevSoft Armenia» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանը։
Հայտնել ենք, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի: Նա նաև դժգոհել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի կրճատումից։
Ընդհանրապես տեխնոլոգիական արդյունաբերությունը, Գրիգորյանի խոսքով, կարող է ներառել տարբեր ճյուղեր, սակայն մրցակցության հարցում Գրիգորյանը թերահավատ է։
«Ես, իհարկե, կցանկանայի, որ ՀՀ–ն մրցակից չունենար, օրինակ, ռազմարդյունաբերության մեջ, որի աշխատանքներն ավելի փակ են, բայց էլի չեմ հավատում։ Կամ ի՞նչ է` սարքավորումների արտադրության մեջ Թայվանի՞ն ենք գերազանցում, թե՞ Չինաստանին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության տեխնոլոգիաների մեջ չունե՞նք մրցակիցներ։ Ես չեմ հավատում։ Ավելին` համոզված եմ հակառակում` կոնկրետ փաստերի ու թվերի վրա հիմնված»,–ասաց նա։
Մեկնաբանելով վերջին երկու տարվա ընթացքում ՏՏ ոլորտում գրանցված թվերի աննախադեպ աճը` մեր զրուցակիցը նշեց, որ չի կասկածում թվերի իսկությանը։ Սակայն նրա բնութագրմամբ` այդ թվերը «օդից նվեր» էին մեր երկրի համար, ու եթե պայմաններն ավելի լավը լինեին, ՀՀ–ն այդ թվերի առնվազն կրկնակին կունենար։
Այս համատեքստում Գրիգորյանը մատնանշեց ՀՀ–ի ամենամոտ հարևան երկրին` Վրաստանին, որն առաջ անցավ Հայաստանից իր գրավչությամբ։
Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի միլիարդներն անցնում ՀՀ-ի կողքով. բիզնեսը և իշխանությունը` խնդրի մասին
«Հայաստան–Վրաստան համեմատության մեջ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալով ընկերությունները հաճախ ընտրում են Վրաստանը, որովհետև թե՛ հարկային համակարգը, թե՛ ենթակառուցվածքներն այնտեղ անհամեմատ ավելի բարենպաստ են, քան այստեղ»,–ասաց նա։
Ասվածի օրինակը ռուս–ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան եկած շուրջ 100 հազար մարդկանցից երկու–երեք տասնյակ հազարի մնալն է մեր երկրում։ Մյուսներն ավելի լավ պայմաններ առաջարկող երկրներ տեղափոխեցին իրենց ընկերություններն աշխատողներով։
«Ու մենք ոլորտով միշտ բարձրացնում ենք հարցերը։ Ոլորտ փրկելու համար շատ քայլեր են պետք անել։ Իսկ պետական պաշտոնյաները հայտարարում են տարբեր ամբիոններից` Հայաստանը, մեր քոչարին, լեռները... բոլորը երազում են գալ այստեղ, բիզնես հիմնել, գործունեություն ծավալել։ Ովքեր ոլորտում են, գործի մեջ են, միանշանակ գիտեն` ինչ է կատարվում իրականում»,– հավելեց Գրիգորյանը։
Սա վերաբերում է ոչ միայն ռելոկանտ կամ արտասահմանյան ընկերություններին, այլ նաև հայկական ստարտափերին, որոնք երկրի ներսում աշխատելով` գրանցվում են ամերիկյան հացեներում։
ՏՏ ոլորտի ներկայացուցիչը որպես մեկ այլ օրինակ նշեց Արաբական Միացյալ Էմիրությունները` Դուբայը, որտեղ ընկերություններն ազատվում են մի շարք հարկերից։
«Դուբայում կարող ես գրանցել ընկերություն, թեկուզ ուրիշ տեղ աշխատել, ու այնտեղ ամեն ինչ 0 տոկոս է։ Այսինքն` մենք ավելի լավ պայմաններ ենք առաջարկում, քան 0 տոկոս հարկերով ազատ առևտրի գոտինե՞րը»։
Կամ նույն դրական օրինակը կա ԵԱՏՄ տարածքում` Ղազախստանում, որն ունի «Astanа Hub» տեխնոպարկը, որտեղ ընկերությունները գրանցվելով` կրկին աշխատում են 0 տոկոս հարկատեսակով։
ՏՏ ոլորտի կշիռը Հայաստանի ՀՆԱ–ի մեջ քառապատկվել է. Մարտին Գալստյան
«Այսինքն` մոտեցումը պետությունների փոխվում է. նպատակը ոչ թե հարկեր կորզել, բյուջեն լցնել ն է գումարներով, այլ գրավիչ լինելը, որ մարդիկ գան ու այդ մեծ դրամական հոսքերը մտնեն պետություն, բանկային համակարգ, տնտեսություն և այլն»,–հավելեց նա։
Նման պայմաններում մրցակից չունենալու մասին հայտարարությունների նպատակը Գրիգորյանը չի հասկանում։ Նրա կարծիքով` հնարավոր է` դա արվում է ցույց տալու համար, թե գործող կառավարությունը արդյունավետ է աշխատում։
Լրահոս
0