00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կանխել Pegasus–ով վարակումները. մասնագետները տարբերակներ են առաջարկում

© Photo : Unsplash / KeepCodingՀաքերային հարձակում
Հաքերային հարձակում - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Բաժանորդագրվել
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետները նշում են, որ Apple–ը կարողանում է իր հեռախոսներից որոշակի դիագնոստիկ տեղեկություններ ստանալ, իսկ «անդրոիդը» ստեղծող Google-ն այդ աստիճանի վերահսկողություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում Pegasus իսրայելական լրտեսական ծրագրով բազմաթիվ քաղաքացիների հեռախոսների վրա հարձակումների թիվն աճել է, և մասնագետները տարբերակներ են առաջարկում, թե ինչ անել վարակումները կանխելու համար։
Նշենք, որ Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգել է իր օգտատերերի դեմ հարձակումների մասին և նոր թարմացում տարածել։
Մամուլի ասուլիսի ժամանակ CyberHUB-AM ընկերության համահիմնադիր Արթուր Պապյանը հայտարարեց, որ Iphone օգտագործող քաղաքացիները կարող են ուղղակի թարմացնել, վերբեռնել հեռախոսը (restart) և այն ավտոմատ կերպով կվերանա։
Մասնագետը շեշտեց, որ Apple–ը` որպես ավելի կենտրոնացված ընկերություն, որոշակի դիագնոստիկ տեղեկություններ է ստանում իր հեռախոսներից։ Նրա խոսքով` ի հակադրություն դրան, Google-ը, որն «անդրոիդ» օպերացիոն համակարգի ստեղծողն է, այդ աստիճանի վերահսկողություն չունի։ Մասնագետը շեշտեց` եթե «անդրոիդ» օգտագործողները Pegasus–ով լրտեսման վերաբերյալ ծանուցում չեն ստացել, ապա դա չի նշանակում, որ պետք չէ անհանգստանալ։
Հաքերային հարձակում է եղել ՀՀ պետական կառույցների և օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան
«Այդ օպերացիոն համակարգով աշխատող ցանկացած հեռախոս կարող է վարակված լինել և անձը չիմանա այդ մասին, իսկ այդ ընթացքում իր հեռախոսից տվյալներ կգողացվեն։ Iphone-ների դեպքում, երբ անհրաժեշտ է լինում հեռախոսը վերբեռնել (restart), ծրագիրն ավտոմատ վերանում է։ Ստացվում է այնպես, որ այն անձանց հեռախոսները, որոնք գուցե արժեքավոր ինֆորմացիայի են տիրապետում, մի քանի անգամ են վարակում։ Apple–ը նաև անհրաժեշտության դեպքում անվտանգության update է (թարմացում) թողարկում, որպեսզի անձինք խուսափեն կրկնավարակից։ iOS օպերացիոն համակարգից օգտվողները նաև պետք է ակտիվացնեն lockdown mode–ը, որպեսզի կանխեն հեռախոսից տվյալների արտահոսքը»,– ասաց Պապյանը։
Նա ընդգծեց` խոսքը ոչ միայն Հայաստանի բնակիչներին է վերաբերում, այլև Արցախի` սկսած ուժային կառույցների ղեկավարներից, բարձրաստիճան պաշտոնյաներից, զինված ուժերի ներկայացուցիչներից մինչև տարբեր քաղաքական գործիչներ։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ Apple ընկերությունն ուսումնասիրում է հեռախոսների ակտիվությունները և դրանց հիման վրա պարբերաբար ծանուցումներ է ուղարկում, որ այս կամ այն մարդու հեռախոսը թիրախավորվել է պետությանը սպասարկող հաքերային թիմի կողմից։
«Բնականաբար չեն նշում, թե դա ինչ երկրի ինչ հաքերային թիմ է, ինչ տեսակի հարձակում է եղել։ Մենք ուսումնասիրել ենք Հայաստանում առկա դեպքերը և դրանց մեծ մասում կամ փորձ է արվում հեռախոսում ներդել Pegasus լրտեսական ծրագիրը (Իսրայելի կողմից ստեղծված է, վաճառում են տարբեր երկրների. խմբ.) կամ արդեն հաջողվել է գործընթացն իրականացնել»,– նշեց Մարտիրոսյանը։
Նա հավելեց, որ լրտեսական այս ծրագիրն ամենաակտիվն օգտագործում է Ադրբեջանը, որը միայն իր երկրի ներսում մոտ 1000 անձի դեմ գործածել է։ Դրանք ընդդիմադիր լրագրողներ և քաղաքական գործիչներ են։
«Մեր ուսումնասիրություններով, ինչպես նաև միջազգային փորձագետների կարծիքով, Հայաստանի դեմ Ադրբեջանը Pegasus–ն օգտագործում է որպես կիբեռզենք։ Դա արվում է Իսրայելի կառավարության թույլտվությամբ և առանց որևէ կոճակ սեղմելու ուղղակի վարակվում են հեռախոսները»,– ասաց մեդիափորձագետը։
Մարտիրոսյանն ասաց, որ վարակելուց հետո հաքերները հասանելիություն են ստանում անձանց հեռախոսում եղած ամեն ինչին` սկսած ծրագրերից, նկարներից, մինչև հեռախոսազանգեր և հանդիպումների ժամանակ զրույցների գաղտնալսում։
Լրահոս
0