00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարքագծի կանոնները 2–րդ անգամ խախտելու համար զինդատախազի դասային աստիճանն իջեցվել է

© ИравабанՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Բաժանորդագրվել
Առաջին պատիժը եղել է խիստ նկատողություն տալը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Սյունիքի մարզի կայազորի զինվորական դատախազության դատախազի նկատմամբ վարքագծի կանոնները խախտելու հիմքով կիրառվել է կարգապահական տույժ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նրա դասային աստիճանը մեկով իջեցվել է, քանի որ մինչ այդ էլ նույն պատճառով վերջինս խիստ նկատողություն էր ստացել։
«Վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը նույնաբնույթ արարքների կատարման համար «խիստ նկատողություն» ստանալուց հետո կրկին խախտել է դատախազի վարքագծի ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները: Մասնավորապես՝ դատախազը պարբերաբար առանց հարգելի պատճառի բացակայել է աշխատավայրից, դատական նիստերին ներկայացել է ոչ պատշաճ հագուստով»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ հաստատել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:
ՀՀ նախագահը Աննա Վարդապետյանին արդարադատության գեներալ–մայորի կոչում է շնորհել
«Դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժը նշանակվել է հոկտեմբերի 30-ի հրամանով։
Լրահոս
0