00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսին պետք է լինի ոստիկանական գվարդիան. ՀՀ նախկին փոխոստիկանապետի դիտարկումները

© Sputnik / Aram NersesyanՈստիկաններ
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Ոստիկաններ
Բաժանորդագրվել
Նախկին փոխոստիկանապետի խոսքով` ոստիկանական գվարդիան պետք է արտաքին պաշտպանական խնդիրներին ներգրավվի միայն ռազմական դրության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ոստիկանական գվարդիայի ստեղծումը անհրաժեշտություն է, բայց այն ոչ մի պարագայում չպետք է ներգրավվի խաղաղ հավաքների ու ակցիաների ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը հոկտեմբերի 30-ին ԱԺ–ում հայտարարեց, որ ոստիկանության զորքերը կապառազմականացվեն և կվերակազմակերվեն ոստիկանության գվարդիայի։ Այդ ստորաբաժանմանը կվերապահվեն հասարակական կարգի և անվտանգության պահպանման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգի շրջանակներում պատվիրակության ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման և այլ գործառույթներ։
Նախկին փոխոստիկանապետի համոզմամբ` ոստիկանության գվարդիան խաղաղ հավաքների, ակցիաների ժամանակ կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ արդեն պետության ներքին ռեսուրսները սպառվում են անվտանգությունը ապահովելու հարցում, և պետք են ծայրահեղ միջոցառումներ, եթե ոստիկանական ուժերն այլևս ի վիճակի չեն այդ խնդիրը լուծել։
«Դիպուկահարների ներգրավումը կամ հատուկ միջոցների գործադրումը պետք է տվյալ իրավիճակում որպես ծայրահեղ անհրաժեշտություն դիտվի»,– հավելեց նա։
Քոչարյանը նշեց` ՀՀ–ում ձևավորվել է ավանդույթ, որ խաղաղ հավաքներին միջամտում և միջոցառումներ են իրականացնում հենց այն նույն ոստիկանության զորքերը, որից ձևավորվելու է ոստիկանության գվարդիան։
«Այդ անթույլատրելի պրակտիկան պետք է դադարեցվի։ Գվարդիան նրա համար չէ, որ խաղաղ հավաքների ժամանակ տեղի ունեցած ինչ–որ անհնազանդության դեպքերով գա և միջոցառում ձեռնարկի։ Նրա խնդիրը պետք է լինի բացառապես բռնությունների կանխարգելումն ու բռնության մասնակիցների ձերբակալումը, ընդ որում` զինված հարձակումների պարագայում»,–նշեց մեր զրուցակիցը։
Քոչարյանի խոսքով` նորաստեղծ ոստիկանական գվարդիան պետք է արտաքին պաշտպանական խնդիրներին ներգրավվի միայն այն դեպքում, երբ երկրում ռազմական դրություն հայտարարվի։
«Խնդիրն այն է, որ ոստիկանության զորքերը մարտական գործողությունների համար հարմարեցված չեն։ ՀՀ արտաքին ագրեսիայի դեպքում նրանք մարտական խնդիրներ իրականացնելու ո՛չ հաջող փորձ ունեն, ո՛չ էլ պատրաստություն են անցնում դրա համար»,–ասաց նա։
Իր խոսքը նա հիմնավորեց` հիշեցնելով 44–օրյա պատերազմում Շուշիի հայտնի դեպքը։
«Եթե մի սպա հավաքների ժամանակ բռնությունները կանխարգելելու, խափանելու պատրաստություն է անցնում 7 տարի և մեկ էլ հայտնվում է առաջնագծում, որ մարտական խնդիրներ լուծի, ընդ որում` առանց լրացուցիչ պատրաստության, դա լրջագույն պրոբլեմ է։ Հետևաբար, եթե մենք ոստիկանությունը դնելու ենք պրոֆեսիոնալիզմի հիմքերի վրա, ապա դրան հասնելու խնդիրներից մեկն էլ այդ ռեֆորմն է»,– ընդգծեց Քոչարյանը։
Նախկին փոխոստիկանապետի դիտարկմամբ` ոստիկանները կարող են մասնակցել պաշտպանությանը ռազմական դրության ժամանակ, օրինակ` թիկունքում պաշտպանելով զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների անվտանգությունը կամ բեռներ ուղեկցելով, ռազմավարական օբյեկտներ պաշտպանելով։ Այսինքն` ներքին իրավակարգի ապահովման խնդիրներ լուծել, բայց երբեք չդառնալ բանակի մաս և լուծել ռազմական, մարտական խնդիրներ։
Քոչարյանը նաև նշեց, որ աշխարհում հանցավորության դեմ պայքարում հատուկ նշանակության միջոցառումներն այսօր առաջնային պլան են մղվում, որովհետև հանցավորությունը գնալով կազմակերպված բնույթ է ստանում, իսկ հակազդման ավանդական մեթոդները վաղուց կորցրել են իրենց ուժը։ Նրա խոսքով` պետք է առաջին հերթին կրթական ցենզը բարձրացնել։ Ու քանի որ մարտահրավերները փոխվում են, հետևաբար ոստիկանները պետք է ադեկվատ արձագանքեն հանցավորության առկա վիճակին։
Քոչարյանը հստակեցրեց, թե ինքն ինչպիսի ստորաբաժանում է պատկերացնում։ Ըստ նրա` գվարդիականները պետք է տարբերվեն և՛ իրենց պատրաստվածության աստիճանով, և՛ սպառազինությամբ, և՛ համազգեստով։
Լրահոս
0