00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարուստների համար գրված օրենք. փորձագետները՝ բանակից փողով ազատվելու գաղափարի մասին

© Sputnik / Armine AlexanyanԶինծառայողներ
Զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Զինծառայողներ
Բաժանորդագրվել
Եթե ունևոր քաղաքացիները նախկինում տարբեր կոռուպցիոն սխեմաներով էին փորձում իրենց որդիներին ազատել բանակից, ապա հիմա այդ կոռուպցիան կօրինականացվի։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ բանակում ծառայությունից փողով ազատվելն օրինականացնելու գաղափարը ոչ միանշանակ է ընկալվում, եթե չասենք՝ բացասական։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամն օրեր առաջ հայտնել էր, որ օրենքի նախագիծ է մշակել, որը թույլ է տալիս բանակից խուսափած 27-37 տարեկան տղամարդկանց ազատվել քրեական հետապնդումից՝ ծառայելով բանակում կամ գումար փոխանցելով պետբյուջե:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ եթե այս գաղափարը կյանքի կոչվի, կծառայի բացառապես մեծահարուստ քաղաքացիների շահերին, որոնք ձգտում են իրենց որդիներին ազատել զինվորական ծառայությունից: Եթե նախկինում մարդիկ տարբեր ստվերային մեխանիզմներով, կոռուպցիոն սխեմաներով էին փորձում ազատվել բանակից, ապա հիմա պատգամավորի նախաձեռնությունը միայն կօրինականացնի այդ ամենը։
«Ըստ էության, մենք կաշառքը օրինականացնելու փորձ ենք տեսնում։ Եվ ընդհանրապես նկատելի է, որ ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ առաջին տարին չէ, որ փորձում են օրինականացնել բանակից փողով ազատվելը։ Նման օրենք ընդունելու դեպքում անարդարությունը միայն կամրապնդվի»,- ասաց մեր զրուցակիցը։
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ այս նախաձեռնությունը համարում է պատգամավորի իրավական անգրագիտության հետևանք: Գործող օրենսդրությամբ զինապարտ են համարվում 18-27 տարեկան քաղաքացիները:
«27-ից բարձր տարիքի անձինք զինապարտ չեն, և անհասկանալի է՝ պատգամավորը զուգահեռ առաջարկում է բարձրացնել այդ շեմը, թե ինչ։ Անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ: Էլ չեմ ասում, որ պատգամավորի նախաձեռնությունը խթանում է անհավասարությունն ու անարդար վերաբերմունքը հայրենակիցների նկատմամբ, որոշակի պատնեշ է ստեղծում հասարակության տարբեր շերտերի միջև։ Մինչդեռ սահմանին պետք է կողք կողքի կանգնեն և՛ աղքատների, և՛ հարուստների երեխաները»,- Sputnik Արմենիային ասաց նա։
Փորձագետի համար անհասկանալի է նաև, թե ինչի վրա է հիմնված 15 մլն դրամ գումարը։ Հավանաբար հաշվարկ է արվել, որ այդ գումարով պայմանագրային զինծառայողներ կներգրավվեն։ Սակայն, նրա խոսքով, մարդկանց խթանելու համար բանակում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է պետք։ Մանուկյանը կարծում է, որ գործող ղեկավարությունն իր քաղաքականությամբ առավելագույնս վարկաբեկել է բանակում ծառայելը: Արդյունքում քաղաքացիները չեն ցանկանում պայմանագրային զինծառայող դառնալ, նույնիսկ բարձր աշխատավարձի դիմաց։
«Մեզ մոտ չափազանց քիչ են մարդիկ, որոնք ցանկանում են պրոֆեսիոնալ զինվորական դառնալ։ Ռազմահայրենասիրական դաստիարակությունը լիովին տապալված է, երկրին ու հայրենիքին ծառայելու գաղափարն այլևս հարգի չէ։ Այս ֆոնին տարբեր տեսակի կասկածելի նախագծերի մշակումը միայն կխորացնի իրավիճակը»,-բացատրում է նա։
Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակի մտահղացմամբ՝ 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1.
զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2.
զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
3.
զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.,
4.
զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.,
5.
զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ։
Ըստ Սարգսյանի` այս նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։
Լրահոս
0