00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում Արցախի օպերատիվ շտաբը դադարեցրել է աշխատանքները

© SputnikԼեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ընդունման կետ
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ընդունման կետ  - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ընդունման կետ
Բաժանորդագրվել
Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության Հումանիտար կենտրոնը:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արցախի օպերատիվ շտաբը, որը գործում էր Երևանի Աբովյան 9 հասցեում, դադարեցրել է աշխատանքները։ Նպաստ կամ երեխայի հաշմանդամության թոշակ ստանալու համար շտաբ գնացած արցախցիներին ասել են, որ կառույցը լուծարվել է։
Արցախի տեղեկատվական շտաբը դեռ հոկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ օպերատիվ շտաբը դադարեցնելու է աշխատանքները, սակայն ամսաթիվ չէր նշել։ Հաղորդագրության մեջ միայն ասվում էր, որ բռնի տեղահանվածների աջակցության աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության Հումանիտար կենտրոնը, և առաջացող բոլոր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար պետք է զանգել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ։
Sputnik Արմենիան փորձեց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից ճշտել, թե կոնկրետ երբվանից են դադարեցվել շտաբի աշխատանքները, սակայն մեզ որևէ տեղեկություն չտրամադրեցին։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիային ասաց` դեռ երեկ իրեն հայտնել են, որ շտաբի մոտ հարյուրավոր մարդիկ են կուտակված, մի մասը գումարները ստացել են, մի մասին ասել են` արդեն գումար չեն տրամադրելու։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0