00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղեկություններ ունենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց մարմինների անարգման մասին. ՄԻՊ

© Photo : ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պանելային քննարկման ժամանակ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պանելային քննարկման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2023
Բաժանորդագրվել
Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմը շարունակաբար այցելում են ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց և արդեն իսկ զրուցել են նրանցից շուրջ 400–ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԼՂ–ից բռնի տեղահանված մոտ 400 անձի հետ զրույցի ընթացքում ստացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման դեպքերի մասին տեղեկություններ։ Այս մասին նա ասել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ, հայտում է ՄԻՊ–ի մամուլի ծառայությունը:
«Բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակցի և նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն ինձ համար առաջնահերթություն են: Շարունակաբար այցելում ենք բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարաններ։ Զրուցել ենք շուրջ 400 մարդու հետ։ Ադյունքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ»,- նշել է պաշտպանը:
Հավաքագրված տեղեկությունների իսկությունը ստուգվել է և ներառվել մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում:
Հրապարակային զեկույցը` խորհրդապահական փակ հատվածով, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Զեկույցը հանձնվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0