00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցույցերին մասնակցելու մեղադրանքով ոստիկանությունը կալանավորել է արցախցի 2 երիտասարդի

© SputnikՈստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակցի. արխիվային լուսանկար
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակցի. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2023
Բաժանորդագրվել
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է ներկայացվել ևս 2 անձի, որոնք նույնպես արմատներով Արցախից են։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել են արցախցի 30-ամյա Գոռ Հ.–ն և 21-ամյա Մխիթար Օհանջանյանը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, թե Մխիթարը հոկտեմբերի 24-ից հետախուզման մեջ էր և նրան հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայում են հայտնաբերել։
Նույն մեղադրանքով կալանավորված է նաև 30-ամյա Գոռ Հ.–ն, որը հոկտեմբերի 18-ից է հետախուզման մեջ եղել։ Նրան նույնպես հայտնաբերել են հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցից։
Նշենք, որ խոսքը սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Երևանում տեղի ունեցած ցույցերի մասին է։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ այցելել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում է Մխիթարը։ Մանուկյանը նշել է, որ Մխիթարի հագին իր աշխատանքային հանդերձանքն է եղել, քանի որ իրավապահները նրան անմիջապես աշխատավայրից են տարել։
«Ոստիկանները մինչ այդ այցելել են Մխիթարի աշխատավայր, հետաքրքրվել նրանով, աշխատանքային ղեկավարն էլ երիտասարդին բնորոշել է իբրև բարեխիղճ աշխատող։ Մինչ առևանգումը Մխիթարին ոչ մի անգամ չեն կանչել հարցաքննության, ծանուցագիր չեն ուղարկել, թեև հեշտությամբ, ցանկության դեպքում, քննիչները կարող էին դա անել»,– գրել է Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ Մխիթարը մինչև վերջերս ծառայել է Արցախում, ընտանիքը Հադրութի Տումի գյուղից է, բայց 2020 թվականին ստիպված են եղել լքել այն։
Նա գրել է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի` Մանվել Պետրոսյանին ու Սամվել Միրզոյանին, որոնք նույնպես արմատներով Արցախից են։ Վերջինս, ի դեպ, անչափահաս է։ Դատարանն այժմ քննում է կալանքի միջնորդության հարցը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին մի խումբ արցախցիներ շրջափակել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքը։ Ցուցարարները բողոքում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից ԱՀ բոլոր պետաշխատողները, բացի իշխանության մարմինների առաջին դեմքերից ու որոշ կառույցների աշխատակազմերի ղեկավարներից, ազատվել են աշխատանքից` առանց աշխատավարձ ստանալու։
Արցախցիները երկու անգամ ներխուժեցին ներկայացուցչության շենք, փողոցում էլ ծեծեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ, սակայն ոմանք գոհ չմնացին հանդիպման արդյունքներից ու նախագահի` իրենց տրված պատասխաններից։
Լարված մթնոլորտը փորձում էին հանդարտեցնել իրավապահները։ Հավաքի 10 մասնակիցներ ձերբակալվեցին։
Լրահոս
0