00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական մեծ ընկերությունը հայ շինարարներին է ներկայացրել իր երկրաշարժադիմացկուն ամրանները

© PhotoՀանդիպում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում
Հանդիպում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Բաժանորդագրվել
Ամիսներ առաջ հոլդինգի ներկայացուցիչները հանդիպել էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ, քննարկել Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանյան «Новосталь–М» մետաղագործական խոշոր ընկերությունը Երևանում հայ ճարտարապետներին, կոնստրուկտորներին, շինարարներներին է ներկայացրել իր նորարարական արտադրանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընկերության արտադրանքը բարձր ամրության «А550СК» տեսակի ամրանն է, որը երկրաշարժադիմացկունության տեսանկյունից ունի մի շարք առավելություններ։
Սեմինար–քննարկմանը ներկայացվել են նոր տեսակի ամրանների տեխնիկական առանձնահատկությունների և հայաստանյան շինարարական ծրագրերում դրանց կիրառման հնարավորությունները։
«Կարևորում ենք մետաղագործական խոշոր ընկերությունների մուտքը հայկական շուկա և որպես քաղաքաշինության բնագավառի լիազոր պետական մարմին, պատրաստ ենք դիտարկելու Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերի ու ստանդարտների շրջանակում նոր արտադրատեսակի կիրառությունն ապահովելու հնարավորությունը՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն»,– քննարկմանն ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը։
«Новосталь-М» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Կրուգլովն իր հերթին տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 70 երկրում։ Նա նաև մանրամասներ է հայտնել ամրանների որակի փորձարկման, կիրառության հիմնական ուղղությունների և արդյունավետության մասին։
Նշենք, որ ամիսներ առաջ հոլդինգի ներկայացուցիչները հանդիպել էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ, քննարկել Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսի 30–ին ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերությունը հայտարարել էր, որ Հայաստանի շուկայում 5 տարվա միջնորդավորված աշխատանքից հետո մտադիր է այստեղ ընկերության ներկայացուցչություն բացել:
Լրահոս
0