00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էջմիածնի բնակիչները հուշանվեր–թղթադրամներով խարդախությամբ ավտոպահեստամասեր են գնել

Բաժանորդագրվել
Կասկած չառաջացնելու համար խարդախություն կատարած անձինք մոտեցել էին բանկոմատին ու ձևացրել` իբր այնտեղից են հանում թղթադրամները:
Էջմիածնի 36 և 37 տարեկան բնակիչները խարդախությամբ իրացրել են հուշանվեր-թղթադրամներ` գնելով 200 հազար դրամի ավտոպահեստամասեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Էջմիածնի բնակիչները իրավապահների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել են Երևանի Սեբաստիայի փողոցում խարդախություն կատարելու պահին:
«37–ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է չորսական 100 և 50–հազարանոց, ութ հատ 10 հազար, 18 հատ 20.000–դրամանոց և մեկ 100–դոլարանոց հուշանվեր–թղթադրամներ»,– նշված է ոստիկանության հաղորդագրութան մեջ:
Նշվում է, որ կատարված խարդախության մասին հաղորդում է տվել մի տղամարդ, որից Էջմիածնի տվյալ բակիչները հուշանվեր-թղթադրամներով գնել են 200 հազար դրամի ավտոպահեստամասեր:
Կեղծ թղթադրամներ պատրաստելու ու իրացնելու կասկածանքով 20–ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կասկած չառաջացնելու համար խարդախություն կատարած անձինք մոտեցել էին բանկոմատին ու ձևացրել, թե իբր այնտեղից են հանում թղթադրամները:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Լրահոս
0