00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հոկտեմբերի 27–ի ոճրագործությունը կարող է կրկնվել

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահի խոսքով` բոլորը գիտեն ոճրագործության դերակատարներին, մնում է՝ այդ փաստն արձանագրվի ու համապատասխան պատիժ լինի։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ 1999թ–ի հոկտեմբերի 27–ի ոճրագործությունը կարող է կրկնվել։ Նա այդ մասին այսօր ասաց ԱԺ–ի բակում լրագրողների հետ զրույցում։
«Ես չեմ բացառում, որ արտաքին... էն էլ էս իրավիճակում... Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դրա նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին, շատ ավելի հեռու էր, օրինակ` Մեղրին հանձնելու գաղափարը»,– ասաց նա։
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտելու համար ժամանակային բարդություններ կան։
«Բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներին, թե ովքեր են հիմնական պատճառները եղել, ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի դա ասել, իմ պաշտոնի բերումով՝ դա կհնչի որպես մեղադրանք, բայց թե՛ մարտի 1-ի, թե՛ հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դերակատարներին, կարծում եմ, գիտենք, մնում է՝ այդ փաստն արձանագրվի ու համապատասխան պատիժ լինի»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ այդ ոճրագործությունում նաև արտաքին ուժերն են շահագրգռված եղել։
Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց` ում շնորհիվ է հնարավոր բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը
Լրահոս
0