00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ խնդիրներ կունենան ՌԴ քաղաքացի դառնալ ցանկացող հայերը միգրացիոն օրենքը փոխվելուց հետո

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցԱշխատանքային միգրանտներ. արխիվային լուսանկար
Աշխատանքային միգրանտներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է , որ փոփոխությունները կարող են ավելացնել անօրինական միգրացիայի դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Այսօրվանից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները բազմաթիվ խնդիրների առաջ կկանգնեցնեն հայ միգրանտներին, որոնք ցանկանում են ստանալ ՌԴ քաղաքացիություն։ Ավելին` օրենսդրության փոփոխությունները կարող են հանգեցնել միգրանտների անօրինական դառնալու դեպքերի աճին։ Այս կարծիքին է Հայկական Կարիտասի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Հայտնել ենք, որ ՌԴ նոր օրենքով` քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերը փոփոխվել են:
«Արդեն իսկ կան ահազանգեր, այդ թվում` ՌԴ-ում ՀՀ հյուպատոսարաններ, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՌԴ քաղաքացիությունը դադարեցվում է ինչ-ինչ պատճառներով։ Նրանց քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ և փաստաթուղթ չի տրվում ու այդ մարդիկ չեն կարողանում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանի որ չունեն անձը հաստատող վավերական փաստաթուղթ»,– նշում է նա։
Խնդիրներից մեկն այն է, որ օրենքն արդեն փաստացի ուժի մեջ է, բայց «Госуслуги» կայքում միգրացիոն հաշվառման կանգնելու ձևաթուղթը դեռ առկա չէ:
«Պատկան մարմինները նշում են, որ այն մշակման փուլում է ու հավանաբար պատրաստ կլինի դեկտեմբերի 1-ին, իսկ սա նշանակում է, որ մինչև դեկտեմբերի 1–ը հնարավոր չի լինի ո՛չ միգրացիոն հաշվառման կանգնել, ո՛չ երկարացնել այդ հաշվառումը` իր բոլոր հետևանքներով»,– նշում է փորձագետը։
Հայաստանից աշխատանքային միգրանտների հոսքը ՌԴ. 2023–ի փոփոխությունները
Մյուս խնդիրը միգրանտի վարձակալած բնակարանի պայմանագրի հաստատումն է։ Նոր փոփոխությամբ միգրանտը կարող է ինքնուրույն, «Госуслуги» կայքի միջոցով միգրացիոն հաշվառման կանգնել և ներբեռնել իր վարձակալած բնակարանի պայմանագիրը, սակայն դրանից հետո բնակարանի տերը պետք է եռօրյա ժամկետում հաստատի դա։Եթե տանտերը չհաստատի, հաշվառում չի իրականացվի, իսկ պատասխանատավությունը կկրի միայն միգրանտը՝ մուտքի արգելքի տեսքով:
«Նախկինում 7-օրյա ժամկետում միգրանտին չհաշվառելու համար տանտերը ենթարկվում էր վարչական պատասխանատվության, այժմ միայն միգրանտն է ենթարկվելու պատասխանատվության»,– ասում է Տաթևիկ Բեժանյանը։
Փորձագետը նոր փոփոխություններում նաև անհամաձայնություններ է նկատել։ Օրինակ` «Госуслуги» կայքում գրանցվելու համար միգրանտը պետք է ունենա հարկ վճարողի նույնականացման համար` ՀՀՆՀ (идентификационный номер налогоплательщика- ИНН), այնինչ ՀՀՆՀ ստանալու համար միգրանտը պետք է ունենա միգրացիոն հաշվառում:

«Այսպիսի դեպքի համար առաջարկում են, որ տանտերն իր էջով ուղարկի պայմանագիրը, ապա 3-օրյա ժամկետում այն հաստատի, որպեսզի միգրանտը կարողանա կանգնել միգրացիոն հաշվառման և ձեռք բերել ՀՀՆՀ, իսկ արդեն հաշվառման երկարացման համար իր էջը բացի «Госуслуги» կայքում: Եթե տանտերը հրաժարվի վերը նշված գործողություններն իրականացնելուց, որևէ պատասխանատվություն չի կրի, իսկ միգրանտը կդառնա անօրինական և կստանա մուտքի արգելք»,– նշում է փորձագետը։

Օրենսրությունում կան նաև մի շարք փոփոխություններ, որոնք ավելի դժվար են դարձնելու ՌԴ քաղաքացիություն ստանալը։ Օրինակ, եթե նախկինում ՌԴ քաղաքացու հետ 3 տարվա գրանցված ամուսնությունը հիմք էր պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիության ձեռքբերման համար, ապա նոր օրենքով գրանցված ամուսնությունից բացի պետք է ունենալ ընդհանուր երեխա(ներ) ՌԴ քաղաքացու հետ: ՌԴ քաղաքացի երեխաներ ունեցողներին էլ այլևս ուղիղ քաղաքացիություն չի տրվի, այլ կտրվի սկզբում կացության իրավունք(ВНЖ), հետո միայն քաղաքացիություն:
Ինչ վերաբերում է քննություններին, ապա ռուսաց լեզվի քննություն հանձնելուց և սերտիֆիկատ ստանալուց հետո միգրանտները կարող են ստանալ միայն կացության իրավունք, իսկ քաղաքացիության ձեռքբերման համար նրանք պետք է քննություն հանձնեն Ռուսաստանի պատմությունից և օրենսդրությունից:
Միգրանտների կողմից կատարված ծանր հանցագործությունների մասնաբաժինն ավելացել է. ՌԴ ՆԳՆ
Այս ամենին զուգահեռ, ավելացել են քաղաքացիությունից զրկելու հիմքերը։ Այժմ քաղաքացիությունից կզրկվեն նաև նրանք, ովքեր կմեղադրվեն հետևյալ հանցագործությունների մեջ՝ ավազակություն, զինված ուժերի վարկաբեկում, մասսայական անկարգությունների կազմակերպում, դավաճանություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։
Եթե կեղծ փաստաթղթերով քաղաքացիություն ձեռք բերելու համար կա վաղեմության ժամկետ՝ 10 տարի, ապա նոր ավելացած հիմքերի պարագայում նշանակություն չունի, թե երբ են կատարվել այդ հանցագործությունները, այսօր, երեկ, թե 25 տարի առաջ։ Պատասխանատվությունից խուսափել այլևս չի հաջողվի։
Լրահոս
0