00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործը վերադարձրել է քննիչներին

© Photo : Никеричев Андрей / АГН "Москва"Խաչատուրյան քույրերի դատավարությունը. արխիվային լուսանկար
Խաչատուրյան քույրերի դատավարությունը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Բաժանորդագրվել
Քննիչներն արդեն ավելի քան հինգ տարի է, ինչ փորձում են հասկանալ այս հանցագործության հանգամանքները։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործը վերադարձրել է քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտը»:
Իրավապահ կառույցներում «Կոմերսանտի» աղբյուրների տվյալներով՝ Խաչատուրյան երեք քույրերից երկուսի՝ Կրիստինայի և Անգելինայի քրեական գործով մեղադրանքը չի հաստատել Ռուսաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Անատոլի Ռազինկինը։
Նշվում է, որ Ռազինկինը քննիչներին (որոնք ավելի քան հինգ տարի զբաղվում են այդ գործով) առաջարկել է լրացուցիչ հետաքննություն անցկացնել, որ հասկանան հանցագործության դրդապատճառները, քանի որ քույրերը դաժան վերաբերմունքի ու սեռական բռնության են ենթարկվել իրենց հոր կողմից, այսինքն՝ գտնվել են տրավմատիկ իրավիճակում:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները համաձայն չեն դատավճռի հետ, սակայն ՌԴ քննչական կոմիտեն, այնուամենայնիվ, ստիպված կլինի վերսկսել հետաքննությունը, քանի որ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը պաշտպանել է տեղակալի որոշումը:
Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի գործում կարող է երկու նոր հոդված հայտնվել
Պարբերականը նաև հայտնում է, որ քույրերից կրտսերի՝ Մարիայի նկատմամբ, որն ավելի վաղ անմեղսունակ էր ճանաչվել, նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց սպանության վերաբերյալ քրեական գործով եզրակացությունը (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մաս) դեռ պատրաստ չէ: Ամենայն հավանականությամբ, նրան կուղարկեն ևս մեկ ամբուլատոր հոգեբանական-սեքսոլոգիական-հոգեբուժական փորձաքննության։ Չի բացառվում, որ նոր հետազոտություններ իրականացվեն նաև մյուս երկու աղջիկների նկատմամբ:
Միևնույն ժամանակ, ՔԿ ներկայացուցիչները կտրականապես համաձայն չեն գլխավոր դատախազության եզրակացությունների հետ, ինչը կարող է հերթական անգամ հետաքննության ձգձգում առաջացնել անորոշ ժամանակով, հնարավոր է՝ ամիսներ:
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։
Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի վերաբերյալ ֆիլմ–հետաքննությունն է նկարահանվել
Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը), հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։
Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որում հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։
Խաչատուրյան քույրերի եղբայրն ամեն ինչից տեղյակ է եղել ու լռել է. նոր մանրամասներ
Լրահոս
0