00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ական պատգամավորին չի մտահոգում Ալիևի` ՀՀ տարածքային ամբողջականությունը թվերով չճանաչելը

© Sputnik / Asatur Yesayants«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հակոբյանի խոսքով` թեպետ բանակցային գործընթացում հարցեր կան, բայց դա չի նշանակում զիջողական կամ միակողմանի զիջողական քաղաքականություն։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության հետ խնդիր չունի։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը` շեշտելով, որ սա փաստ է, և կապ չունի, որ Ալիևը չի նշում 29.800 քառակուսի կմ։
«Դուք բոլորդ հետևել եք, երբ եղել է հայտարարություն և՛ Սյունիքի մասով, որ չկա որևէ պահանջ Հայաստանի Հանրապետությունից, և՛ այլ տարածքների մասով, և այստեղ մանևրելու որևէ հիմք չեմ տեսնում։ Այո, բանակցային պրոցեսը կնճռոտ է, բանակցային պրոցեսը հարցեր առաջացնող է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ՀՀ դիրքերը բանակցային պրոցեսում այսօր բավականին նորմալ են։ Մենք այս փլուզվող աշխարհակարգերի շրջանում կարողացել ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը, ես սա համարում եմ մեծ ձեռքբերում, որ այս լարված իրավիճակում ՀՀ սահմանները հանգիստ են»,– նշեց պատգամավորը։
Նրա կարծիքով` հայկական կողմն այսօր բանակցային պրոցեսում լիարժեք ներգրավված է և ներկայացնում է ՀՀ շահերը։ Նա վստահ է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում` ոչ մի գերտերություն, ոչ մի հակառակորդ պետություն։ Ըստ նրա` ՀՀ տարածքային ամբողջականությունը բոլոր կողմերի համար ընկալելի է։
«Պետք է բանակցային պրոցեսում հասնենք նրան, որ հստակ թվերով, սահմաններով, ամեն մի նրբությունը հաշվի առնելով` ֆիքսվի այդ ամենը»,– նշեց Հակոբյանը։
Հավելեց` ՀՀ քաղաքացու թիկունքում ոչ մի բան չի լինելու, Հայաստանը գնում է խաղաղության և անելու է ամեն ինչ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։
«Սա չի նշանակում, որ ինչ–որ մեկը պետք է ՀՀ քաղաքացու և Հայաստանի շահը ստորադասի այլ ձևակերպումներին։ Բացառված բան է։ Դուք խոսում եք ինչ-որ գյուղերի մասին, բայց ես գրեթե չեմ լսել վերջին շրջանում նման խոսակցություն»,– ասաց պատգամավորը` մեկնաբանելով լրագրողների հարցերը Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսպես կոչված, անկլավները ներառյալ ճանաչելու մասին։
Հակոբյանը պնդեց` բանակցային գործընթացում բազմաթիվ հարցեր կան, որ պետք է քննարկվեն, բայց դա չի նշանակում զիջողական կամ միակողմանի զիջողական քաղաքականություն պետք է վարվի։
Լրահոս
0