00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անձեռոցիկների հայկական բրենդը Վրաստանում կփորձի մրցակցել թուրքական արտադրանքի հետ

© Sputnik / Aram GareginyanՆարեկ Աջամյանը
Նարեկ Աջամյանը  - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Նարեկ Աջամյանը
Բաժանորդագրվել
Թուրքական խոշոր արտադրողները կարող են մրցակցային գներ ապահովել և մարքեթինգի համար իրենց մեծ ծախսեր թույլ տալ։ Սակայն հայ գործարարները կարծում են, որ դա չի նշանակում, թե շուկան փակ է։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Անձեռոցիկ արտադրող հայկական ընկերություններից մեկը՝ Soft Papyrus-ը, կփորձի դեպի Վրաստան կանոնավոր արտահանում հաստատել։ Ընկերության ներկայացուցիչ Նարեկ Աջամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս պահին բանակցություններ են վարում վրացական առևտրային ցանցերի հետ, որպեսզի դրանցից որևէ մեկի միջոցով փորձ ձեռք բերեն և հետագայում ավելացնեն մատակարարումները՝ կա՛մ ինքնուրույն, կա՛մ գործընկերների միջոցով։
Աջամյանի խոսքով` իրենց արտադրանքն արդեն հասանելի է Ջավախքի (վրացական անվանումը՝ Սամցխե-Ջավախեթի, խմբ․) գնորդներին, բայց փոքր ծավալներով, փոքր բիզնեսի մակարդակով։
«Ակնհայտ է, որ Վրաստանում այդ շուկան հիմնականում գրավել են թուրքական արտադրողները։ Բայց ես տեսել եմ դրանց մանրածախ գները և կարծում եմ, որ մենք կարող ենք մրցակցել գին/որակ հարաբերակցության առումով: Իհարկե դրանք խոշոր ընկերություններ են, նրանք մարքեթինգի համար մեծ բյուջեներ ունեն։ Բայց մենք կսկսենք աշխատել, կփորձենք հասկանալ՝ հետաքրքրություն կա՞ արդյոք մեր արտադրանքի նկատմամբ: Եթե այո, ապա մենք էլ մեր մարքեթինգը գործի կդնենք»,-հավելեց Աջամյանը։
Նրա խոսքով՝ այդպիսի բազա ստեղծելու դեպքում, հնարավոր կլինի մատակարարումներ անել նաև հայկական ռեստորանների համար, հենց Թբիլիսիում և Ջավախքում, ինչպես նաև հայ բնակչություն ունեցող այլ քաղաքներում ու շրջաններում (Բաթում, Ծալկա, Գորի, Աբասթումանի և այլն):
«Ռեստորաններին մատակարարումները ծավալով ավելի քիչ են, իսկ փոքր ծավալներն այնքան էլ շահավետ չեն լոգիստիկայի պատճառով, քանի որ մեր ապրանքը ծավալով մեծ է, իսկ քաշով՝ փոքր։ Բայց ցանցերը տալիս են այդ բավարար ծավալը, որին կարելի է ավելացնել նաև ռեստորանահյուրանոցային ոլորտը»,-նշեց Աջամյանը։
Նա հավելեց, որ մատակարարումների ժամանակ հաշվի կառնվեն նաև շուկայի առանձնահատկությունները. օրինակ, ստվարաթղթե տուփերով անձեռոցիկները (որոնցից անձեռոցիկները կարելի է ոչ թե հանել, այլ քաշել) Վրաստանում այնքան տարածված չեն, որքան Հայաստանում։
Լրահոս
0