00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շինարարի համար 300 000–ը ոչինչ է. ԱԺ–ում օդի պահպանության նախագիծ ներկայացվեց

© Sputnik / Asatur YesayantsԱզգային ժողով
Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Ազգային ժողով
Բաժանորդագրվել
ՀՀ իշխանությունը ցանկանում է վերացնել իրավասու պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեկը մյուսի վրա դնելու ինստիտուտը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում շինարարության ժամանակ աղբի տեղափոխման վերահսկողությունը նախատեսվում է վերապահել միայն տեղական ինքնակառավարման մարմիններին։ Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը` ներկայացնելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխությունների կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Մարտիրոսյանն ընդգծեց, որ օրինագիծը վերաբերում է շինարարությունից գոյացած աղբը տեղափոխելու գործընթացը կարգավորելուն։ Ցանկանում են վերացնել իրավասու պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեկը մյուսի վրա դնելու ինստիտուտը։
«Տվյալ օրենքում նախատեսվում է սահմանել, որ տնտեսվարողները պարտավոր են հատուցել վերոնշյալ կարգով գնահատված վնասը։ Հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունն էլ առաջարկվում է վերապահել միայն մեկ կառույցի` տեղական ինքնակառավարման մարմիններին»,– նշեց նա։
ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով` այն, որ կոնկրետացվում է հասցեատերը, թե ով պետք է շինաղբի տեղափոխման վերահսկողությունն իրականացնի, կարևոր է, բայց կա մի խնդիր։ Նրա խոսքով` համայնքների համար խիստ դժվար խնդիր կլինի մթնոլորտի աղտոտվածության աստիճանը չափելը, քանի որ նրանք չունեն համապատասխան սարքավորումներ։ Նրանք չեն կարող տուգանքի չափ որոշել` ելնելով օդի աղտոտվածության աստիճանից։ Ըստ Բագրատյանի` տուգանքների չափերի հնարավոր սահմանները նույնպես պետք է ճշգրտել կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու համար։
Աշխարհի ամենակեղտոտ օդով քաղաքը. այնտեղ մարդկանց կյանքը կրճատվում է շուրջ 5 տարով
Պետրոս Մարտիրոսյանն ընդգծեց, որ վնասը հաշվարկելու հնարավորությունը նախատեսում են կառավարության համար։ Կարգը կմշակի շրջակա միջավայրի նախարարությունը։ Նա նշեց` վարչական պատասխանատվությունն այժմ 150 000-300 000 դրամի սահմաններում է, բայց վստահ է` շինարարություն իրականացնողի համար այդ գումարը խնդիր ստեղծող չափ չէ։ Մարտիրոսյանի խոսքով` հնարավոր է, որ առաջիկայում վարչական պատասխանատվության չափերի հետ կապված հանդիպում լինի խորհրդարանում։
Ինչպես են չափում օդի աղտոտվածությունը Հայաստանում, և ինչն է ազդում օդի որակի վրա
Լրահոս
0