00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ում կարծում են` խաղաղության պայմանագիրը կազդի ՀՀ–ում իրենց ներկայության վրա. Արսենյան

© Sputnik / Aram NersesyanԳուրգեն Արսենյան
Գուրգեն Արսենյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Բաժանորդագրվել
Գուրգեն Արսենյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին և Ռուսաստանի հնարավոր վերաբերմունքին:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի, Sputnik. ՌԴ–ն իր սեփական աշխարհաքաղաքական շահերն ունի Խաղաղության պայմանագրի կնքման պրոցեսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը՝ խոսելով հայ– ադրբեջանական բանակցային ձևաչափերի և հարթակների մասին։
Անլուրջ գործընթաց է, նայողը կնայի․ Խաչատրյանը՝ ռուսական ալիքները փակելու կոչերի մասին
Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում են մի շարք առանցքային պայմանագրեր, որոնք ամրագրում են ռազմավարական հարաբերությունները, Հայաստանում ռուսական բազայի ներկայությունը, ինչպես նաև համատեղ ՀՕՊ համակարգի առկայությունը և այլն:
«Այս ֆոնին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր խաղաղության պայմանագիրը դիտարկում է որպես փաստաթուղթ, որը որոշակի առումով պետք է անդրադառնա նաև Հայաստանում ռուսական ներկայության հետագա հարցերին»,– ասաց նա:
Պատգամավորը դա միանգամայն բնական և հասկանալի երևույթ է համարում ու հավաստիացնում է, որ Հայաստանը չի վիճարկում Ռուսաստանի նման դիրքորոշումը:
«Արդյոք մեր գործընկերը կունենա այս քննարկումներում իր ցանկությունների շարադրանքը, որպեսզի դա որևէ կերպ ընդգրկվի այդ պայմանագրում, դա տեխնիկական հարց է, որը կլինի հայկական կողմի քննարկման կիզակետում։ Ադրբեջանն էլ իր դիրքորոշման մեջ ընդգրկում է Թուրքիայի ցանկությունները։ Ուղղակիորեն Թուրքիան չի մասնակցում բանակցություններին, բայց, իմ կարծիքով, իր ցանկությունները արտահայտված են այն տեքստում, որը մեզ առաջարկում է Ադրբեջանը»,– ասաց պատգամավորը։
Այս պահին ՌԴ–ն նույն կեպ վարվում է, թե` ոչ, Արսենյանը դժվարանում է պատասխանել։ Բայց եթե նման բան լինի, ապա նա վստահեցնում է, որ հայկական կողմը քննարկումների ընթացքում կներկայացնի իր դիրքորոշումը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
Լրահոս
0