00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապիկյանը Ֆրանսիայի Սենատում քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատում
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատում - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2023
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատում
Բաժանորդագրվել
Սենատորները Պապիկյանին հայտնել են, որ պատրաստ են շարունակել աջակցել հայ–ֆրանսիական համագործակցության զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատում հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։
«Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանը նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները»,– ասված է հաղորդագրությունում։
Պապիկյանը հանդիպման ընթացքում նաև շնորհակալություն է հայտնել համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:
Սենատորները պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հարցում:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն երեկ երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։
Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։
Լրահոս
0