00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Գառնիկ Դանիելյան
Բա վաղը, մյուս օր ո՞նց են իրենց երեխեքի աչքերին նայելու․Դանիելյան
13:49
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատ ոճային ըմբիշ Մանվել Խնձրցյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է

Բաժանորդագրվել
Ալբանիայի մայրաքաղաքում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում ազատ ոճայինների մրցումային առաջին օրը հաջողված չէր Հայաստանի հավաքականի համար, իսկ ահա երկրորդ օրը մերոնք ուրախացրին իրենց երկրպագուներին։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Ալբանիայի մայրաքաղաքում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբշամարտիկ Մանվել Խնձրցյանը հասել է եզրափակիչ, իսկ Սերգեյ Սարգսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Մանվել Խնձրցյանը 57 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում բացահայտ առավելությամբ` 11։0 հաշվով հաղթեց ամերիկացի Կուպեր Ֆլինին, իսկ քառորդ եզրափակիչում էլ պարտության մատնեց գերմանացի Նիկլա Ստեխլեյին ու հասավ կիսաեզրափակիչ։ Այս փուլում Խնձրցյանի մրցակիցը մոնղոլ Մունխ Բատխույագն էր։ Հայ ըմբիշը վերելքով անցկացրեց գոտեմարտն ու հաղթանակի հասնելով բացահայտ առավելությամբ՝ 13։3 հաշվով, վաղը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալու համար։ Մեր ըմբիշի մրցակիցն է Ռուսաստանը ներկայացնող Նաչին Մոնգուշը։
Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակիչում պարտության մատնեց ավստրալացի Թոմաս Բառնսին։ Գերդրամատիկ պայքարում անցավ Սերգեյի գոտեմարտը քառորդ եզրափակիչում, որտեղ հայ ըմբիշը վրացի Մեհրաբ Սուլեյմանիշվիլի հետ գոտեմարտի ընթացքում պարտվում էր նախ 4։12, ապա 6։14 հաշվով, իսկ գոտեմարտի ավարտից 24 վայրկյան առաջ 10։14 հաշվով։ Բայց վերջին վայրկյաններին նա կարողացավ հավասարեցնել հաշիվն ու քանի որ տեխնիկական վերջին գործողությունը կատարել էր հայ ըմբիշը, հաղթանակը շնորհվեց Սարգսյանին։ Կիսաեզրափակիչում Սարգսյանը գոտեմարտեց ամերիկացի Իսաակ Տրամբլի հետ։ Այս գոտեմարտում ավելի ուժեղ գտնվեց ամերիկացին, իսկ Սարգսյանը վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։
Այսօր Հայաստանի հավաքականի կազմում գորգ է դուրս գալու նաև Մեժլում Մեժլումյանը, որ 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալն է վիճարկելու է ռուս Իվան Գրոմիկոյի հետ։
Լրահոս
0