00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կդառնա Արգենտինայի նախագահ. երկու թեկնածուներից մեկը Էռնեկյանի նախկին խորհրդականն է

© Photo / official site of the President of RAԷդուարդո Էռնեկյան
Էդուարդո Էռնեկյան - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Բաժանորդագրվել
Արգենտինացիները կիրակի օրը որոշում էին, թե ով կլինի իրենց նոր նախագահը։ Երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից մեկը հայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի նախկին գլխավոր խորհրդական Խավիեր Միլեյն է՝ մարդ, որին դեռ մի քանի ամիս առաջ ոչ ոք քաղաքական լուրջ գործիչ չէր համարում, բայց որը կարողացավ ամենից շատ ձայն ստանալ օգոստոսին կայացած, այսպես կոչված, նախնական ընտրություններում։
50 տարի առաջ Իսրայելը հաղթեց, բայց վարչապետը հրաժարական տվեց. ինչպե՞ս կվարվի Նեթանյահուն
Բավական տարօրինակ թեկնածու է, բայց մենք՝ հայաստանցիներս, հո շատ լավ գիտենք, որ ժողովուրդը սիրում է տարօրինակ թեկնածուներին։ Հաստատ հիշում եք, որ խորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկը մուրճով էր ներկայանում նախընտրական հանրահավաքներին։ Արգենտինացի Միլեյը, ինչպես ասում են, տվել–անցել էր հայաստանցուն, և հսկայական մարզադաշտում կայացած վերջին նախընտրական հավաքին բենզինով աշխատող մեխանիկական սղոց էր բերել՝ ասելով. «Ա′յ, այս սղոցով եմ կտրելու կառավարության հսկայական անիմաստ ծախսերը»։
Լավ էր, որ դինամիտ չէր բերել, որովհետև դրանից առաջ էլ խոստացել էր. «Դինամիտով եմ պայթեցնելու Կենտրոնական բանկը` բառիս բո′ւն իմաստով»։
Ինչո՞ւ էր թեկնածուն ուզում այդքան դաժան վարվել Կենտրոնական բանկի հետ։ Որովհետեւ, նրա կարծիքով, ազգային տարադրամը՝ պեսոն, որը վերջերս արժեզրկվել է 115 տոկոսով, պարզապես պետք է հանվի շրջանառությունից և փոխարինվի ամերիկյան կայուն դոլարով։
Ո՞վ կդառնա Արգենտինայի նախագահ. երկու թեկնածուներից մեկը Էռնեկյանի նախկին խորհրդականն է
«Հեղափոխությունները սովորաբար սկսվում են ոգևորությունից և ավարտվում արցունքներով». Սորոս
Ի դեպ, այս հայտարարությունից անմիջապես հետո պեսոն արժեզրկվեց ևս 20 տոկոսով։ Միլեյն ընդհանրապես այսպես կոչված «մինարխիայի» կողմնակից է, այսինքն` համոզված է, որ պետության գործառույթները պետք է հասցվեն մինիմումի՝ բանակ, ոստիկանություն և դատարաններ՝ քաղաքացիների անվտանգությունը և սեփականության անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Համաձայնե′ք` Հայաստանում այդ մինարխիան հաստատ չի գործի, որովհետև բանակը չի կարողանում ապահովել երկրի սահմանների անձեռնմխելիությունը, ոստիկանությունը մշտապես օգտագործվում է իշխանության դեմ բողոքողներին բերման ենթարկելու համար, իսկ դատավորները հիմնականում մեկուսացնում կամ ընդհանրապես նստեցնում են այդ նույն բողոքողներին։
Ինչևէ, Միլեյը ցանկանում է հնարավորինս սահմանափակել պետության դերը, սեփականաշնորհել ամեն ինչ` նույնիսկ քաղաքների փողոցները, որոնք, նրա կարծիքով, շատ ավելի բարետես կդառնան, եթե պատկանեն կոնկրետ մարդկանց։ Շատերը պնդում են՝ երևի իզուր չէր, որ Միլեյին դպրոցում անվանում էին «El Loco», մոտավորապես՝ «խելառ»։
Տեսեք, թե ժամանակին ինչ է նա ասել իր կենսագրական գրքի հեղինակին, որն, ի դեպ, հենց այդպես էլ կոչվում է՝ «El Loco».
«Ընտանիք չունեմ, ապրում եմ շանս՝ անգլիական մաստիֆ Քոնանի հետ։ Մենք ծանոթացել ենք 2 հազար տարի առաջ Հռոմի Կոլիզեյումում, որտեղ ես գլադիատորն էի, իսկ Քոնանը՝ այն գազանը, որը պիտի ինձ հոշոտեր։ Բայց մենամարտը տեղի չունեցավ, մենք եղբայրացանք և դրանից հետո ապրեցինք միասին»։
Հիմա ասեք՝ ո՞ր մի այլ երկրում մարդիկ կարող են ընտրել նման, արի ու մի ասա, խելառի։ Էլ չեմ խոսում գործարարների մասին, որոնք պնդում են՝ եթե հանկարծ նա ընտրվի, դա Արգենտինայի վերջը կլինի։
Եվ, այնուամենայնիվ, կա Արգենտինայում առնվազն մի շատ հայտնի գործարար, որը համոզված է՝ Միլեյը լավ էլ նախագահ կլինի։ Այո′, այդ գործարարը Էդուարդո Էռնեկյանն է, որի գլխավոր տնտեսական խորհրդականն է եղել Միլեյը։
«Ֆայնենշլ թայմս» բրիտանական օրաթերթը գրում է.
«90-ամյա միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը, որի կարողությունը չորրորդն է Արգենտինայում, մեծ ազդեցություն է ունեցել Միլեյի վրա, որը մեծահարուստի ընկերությունում է աշխատել 2008-ից մինչև 2021 թվականը՝ դառնալով գլխավոր տնտեսագետ։ Ձեռնարկատերը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է իր կարծիքը. «Միլեյը շատ լավ նախագահ կլինի, եթե հրաժարվի դոլարի հետ կապված իր գաղափարից։ Որովհետև պետք է մտածել ոչ թե պեսոն դոլարով փոխարինելու, այլ տնտեսությունը կայունացնելու մասին։ Դրա համար անհրաժեշտ է աշխատել, աշխատել և կրկին աշխատել, իսկ Միլեյը շատ աշխատասեր է»»։
Ընտրությունները լեհական են, հնարքները՝ հայաստանյան
«Ֆայնենշլ թայմսն» ավելացնում է. «Գործարարի և նախագահի թեկնածուի միջև նմանություններ կան՝ երկուսն էլ նվիրված են իրենց աշխատանքին, երկուսն էլ հեղինակավոր բուհեր չեն ավարտել և ինքնուրույն են կերտել իրենց կենսագրությունը, երկուսն էլ ամուսնացած չեն ու երեխաներ չունեն»։
Միաժամանակ, բրիտանական թերթը փաստում է, որ թեև Էռնեկյանը Միլեյին շատ լուրջ անձնավորություն է համարում, թեկնածուի որոշ գնահատականներ նա պարզապես չի ընդունում։ Օրինակ, Միլեյն ասել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը ժամանակին Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, մեջբերեմ` «չարիքի ներկայացուցիչն է Երկրի վրա»։
Էռնեկյանը հակադարձում է. «Ֆրանցիսկոսն այն մարդն է, որին ես խորապես հարգում եմ, և որը մշտապես պայքարում է ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար»։
Ինչևէ, առայժմ կարելի է հաստատ ասել միայն մի բան՝ մինչև ընտրությունների երկրորդ փուլը, որը կայանալու է նոյեմբերի կեսերին, կարելի է աջուձախ քննադատել թե′ իշխանություններին, թե′ ընդդիմությանը։ Բա որ ընտրվես, ու ոչ մի լավ բան չստացվի, միայն ձախողումներ ու ձախողումներ, ի՞նչ ես անելու։ Շարունակելու ես փնովե՞լ նախկիններին։ Կներե′ք, էդ դասը մենք արդեն անցել ենք։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Վրաստան. տարածաշրջանի առաջին իմփիչմենտից հետո նախագահը մնաց, բայց «կաղ բադ» դարձավ
Լրահոս
0