00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում բենզալցակայաններ են ապամոնտաժվել

Բաժանորդագրվել
Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում բենզալցակայաններ են ապամոնտաժվել։ Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ Կոմիտասի անվան զբոսայգու դիմաց գտնվող, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Գետառի փողոց թիվ 1 հասցեում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ որոշվել է ամբողջությամբ դադարեցնել այդ բենզալցակայանների շահագործումը։
Վերոնշյալ հասցեներում գործունեություն ծավալող տնտեսավարողների և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում այդ բենզալցակայաններն այսօր համատեղ ուժերով ապամոնտաժվել են։
Արագածում գտնվող բենզալցակայանն ապամոնտաժվել է. տեսչական մարմնի ստուգումների արդյունքները
Լրահոս
0