00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանի մոտ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է. մանրամասներ

Կալանք - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2023
Կալանք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՔԿ-ն նշում է, որ գործի շրջանակում հարուցվել է ոչ միայն սպանության փորձի, այլև հրազենի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կրակոցներ հնչեցրած Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործով հարուցվել է սպանության փորձի վերաբերյալ քրեական վարույթ։ Այժմ մեղադրանքն ավելացել է. քաղաքացուն մեղադրում են նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի առարկաների ապօրինի շրջանառության մեջ։
ՔԿ–ից հայտնում են, որ 40-ամյա բնակիչը Ռ.Փ.–ն է, որն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին ու խոստովանական ցուցմունք տվել, իսկ տուժողը Ս.Վ.–ն է։
«Երևանի 40-ամյա բնակիչ Ռ.Փ.–ն, դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի ակոսափող հրազեն և 8 փամփուշտ։ Նա տեղեկացել է, որ Ս.Վ.–ն այդ օրը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում պետք է լինի ու գնացել է այնտեղ։ Երբ Ս.Վ.–ն դուրս է եկել դատարանից, Ռ.Փ.–ն 4 անգամ կրակել է, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի իրագործվել»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2023թ. հոկտեմբերի 18-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ էր ստացվել ժամը 15:40-ին։ Նշել են, որ իրենց մոտ «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Ս.Վ.-ն: Պարզվել է, որ տղամարդու վրա կրակել է Երևանի 40-ամյա բնակիչ Ռ.Փ.–ն։
Դեպքի վայրի զննությամբ Երևանի Նազարբեկյան 40 հասցեում հայտնաբերվել են արնանման հետքեր, թվով 4 հատ 9մմ տրամաչափի հրազենից կրակված պարկուճ և 1 հատ գնդակ:
Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված գնդակը։ Վարույթով նշանակվել է դատահետքաբանական, դատաքիմիական, դատաբժշկական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն:
Լրահոս
0