00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Երևանի մանկապարտեզները չեն կարողանում ընդունել Արցախից տեղահանված երեխաներին

© Sputnik / Asatur YesayantsՄանկապարտեզ
Մանկապարտեզ - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
Մանկապարտեզ
Բաժանորդագրվել
Երևանի մանկապարտեզներում 2 տարեկան երեխաների ընդունելության մասով կա լուրջ խնդիր, քանի որ 162 մանկապարտեզներից միայն 70 մանկապարտեզներում են ձևավորված կրտսեր խմբեր։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Երևանում ժամանակավորապես ապրող ծնողների 80-90 տոկոսը չեն կարողանում իրենց 2 տարեկան երեխաներին տեղավորել մանկապարտեզների կրտսեր խմբերում։ Այս մասին «Հայաստանի մանկապարտեզները որքանո՞վ են հասանելի Արցախի երեխաներին» քննարկման ժամանակ ասաց «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Մարիամ Աբրահամյանը։
Նա նշեց, որ անձամբ իր երեխաներին փորձել է Երևանում տեղավորել մանկապարտեզ, որովհետև պետք է աշխատանք գտնի։ Դիմել է Արաբկիր վարչական շրջանի բոլոր պետական մանկապարտեզներին, որտեղ կան կրտսեր խմբեր։ Բոլոր տեղերում նույն պատասխանն են տվել` ազատ տեղեր չկան, պետք է հերթագրվել ու սպասել հերթին, քանի որ լիցենզիայով նախատեսված տեղերը սահմանափակ են։
«Դիմեցի ԿԳՄՍՆ, ասացին, որ խնդիրն իրենց լիազորությունների շրջանակում չէ, պետք է դիմել քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետարանից էլ ասացին, որ կարգն այդպիսին է, պետք է հերթագրվել ու սպասել հերթին։Հետո հասկացանք, որ խնդիրը համատարած է։ Երևանի մանկապարտեզների կրտսեր խմբերում ազատ տեղեր չկան։ Իսկ հերթագրվելուց հետո սպասումը կարող է տարիներ տևել»,–ասաց նա։
Մարիամը սոցցանցերում գրառում է արել, որը բավականին տարածվել է։ Մասնավոր մանկապարտեզներն արձագանքել են, որ կարող են անվճար ընդունել երեխաներին։ Համայնքապետարանից ևս կնոջ հետ կապ են հաստատել խնդիրը լուծելու համար։ Նրան առաջարկվել է երեխաներին ժամանակավորապես տեղավորել մասնավոր մանկապարտեզում, և երբ երեխաների տարիքը լրանա մանկապարտեզի միջին խումբ տեղափոխվելու համար, արտահերթ կընդունեն պետական մանկապարտեզ։
Սակայն Մարիամը հասկանում է, որ միայն իր երեխաների խնդրի լուծմամբ համընդհանուր խնդիրը չի լուծվելու, ուստի որոշել է բարձրաձայնել խնդրի մասին։
Քննարկմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ Երևանում գործում է 162 մանկապարտեզ, որտեղ հաճախում են շուրջ 26.500 երեխաներ, իսկ մինչև Արցախից բնակչության բռնի տեղահանումը մանկապարտեզներ ընդունվելու հերթում սպասում են 8300 երեխաներ։
«Այս տարիքային խմբի մասով Երևանում իսկապես կա խնդիր։ Քանի որ 162 մանկապարտեզից միայն 70 մանկապարտեզներում են ձևավորված կրտսեր առաջին խմբեր։ Ի տարբերություն ավելի բարձր տարիքային խմբերի խտության, որտեղ կարող է հաճախել 30 երեխա, կրտսեր առաջին խմբերում կարող է հաճախել 20 երեխա։ Այդ է պատճառը, որ մենք չենք կարողանում աջակցել 2 տարեկան երեխաներին մանկապարտեզ տեղավորելու գործում»,–ասաց նա։
Անդրադառնալով մյուս տարիքային խմբերում կատարված ընդունելությանը` Հարությունյանը նշեց, որ Արցախից եկած շուրջ 500 երեխաներ արդեն իսկ հաճախում են Երևանի մանկապարտեզներ։
Նրա խոսքով` լինում են դեպքեր, որ կոնկրետ վարչական շրջանում գործող մանկապարտեզներում, որտեղ ծնողը բնակվում է, չկան ազատ տեղեր։ Այդ դեպքում ծնողին ուղղորդում են հարևան վարչական շրջանի մանկապարտեզներից մեկը, որտեղ տեղ կա։
Հարությունյանը շեշտեց, որ լիցենզիայով սահմանված տեղերը հենց այնպես չեն ստեղծվել, դա զուտ բյուրոկրատիա կամ թվաբանություն չէ, այլ հստակ կրթական միջավայր, որն անհրաժեշտ է ապահովել երեխաների համար։
Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ մասնավոր մանկապարտեզներում այժմ ընդունվել են Արցախից բռնի տեղահանված 85 երեխաներ, որոնցից 90 տոկոսը հաճախում են անվճար, իսկ 10 տոկոսը զգալի զեղչերով։
Քննարկման ժամանակ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Մարիամ Աբրահամյանը առաջարկություններով հանդես եկավ։ Նա ասաց, որ քննարկում է ունեցել մի քանի տնօրենների հետ և առաջարկում է մանկապարտեզների կրտսեր խմբերից յուրաքանչյուրում լիցենզիայով սահմանված տեղերի քանակը ավելացնել 2-3–ով, որի պարագայում շուրջ 1000 երեխաներ կկարողանան հաճախել մանկապարտեզներ։
Աբրահամյանի խոսքով` գաղտնիք չէ, որ փոքր երեխաները հաճախ են հիվանդանում և ամեն օր մանկապարտեզում առնվազն 5-6 բացակա երեխա է լինում, բացի այդ կան շարժական մահճակալներ, որոնց միջոցով հնարավոր է ավել երեխաներ ընդունել։
Աբրահամյանը նաև առաջարկեց դաստիարակի օգնականի հաստիք ավելացնել, եթե անհրաժեշտություն լինի, և նախապատվությունը տալ Արցախից եկած մասնագետներին, որի շնորհիվ տեղահանված երեխաների ինտեգրումն ավելի հեշտ կիրականացվի։
Նա նաև առաջարկեց քաղաքապետարանին սուբսիդավորել մասնավոր մանկապարտեզներին, որպեսզի նրանք ևս երեխաների ընդունելություն կազմակերպեն այնքան ժամանակ, մինչև վերանորոգման փուլում գտնվող 20 մանկապարտեզները հանձնվեն շահագործման։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետի տեղակալն էլ իր հերթին նշեց, որ իրենք բաց են առաջարկների համար, սակայն ընդգծեց, որ 2-3 երեխա ավել ծրագիրն արդեն իսկ իրականացնում են` հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվող 20 մանկապարտեզների սաների տեղաբաշխումը։
«Հերթում գտնվող անգամ 1000 երեխայի եթե մենք այս կերպ նույնիսկ տեղավորենք դա արմատական լուծում չի լինի»,–ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով հաստիքների ավելացման առաջարկին` Հարությունյանը նշեց, որ նման խնդիր չունեն և անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով բոլոր թափուր աշխատատեղերը համալրվում են։
Ինչ վերաբերում է մասնավոր մանկապարտեզներին ժամանակավորապես սուբսիդավորելու առաջարկին` Հարությունյանն ընդգծեց, որ շատ լավ առաջարկ է, միայն թե Երևանի քաղաքապետարանն այդ մասով գործառույթներ չունի։
Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանն էլ հավելեց, որ եթե սուբսիդավորման հնարավորություն լինի իրենք պատրաստ են շաբաթ և կիրակի օրերին ևս մի քանի ժամով աշխատել, տեղահանված երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և մյուս հասարակության մեջ ինտեգրելու համար։
Մանկապարտեզների տնօրենները մինչև 2024 թ.–ի հունիսի 1-ը պետք է ստանան ղեկավարման իրավունք
Լրահոս
0