00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ում մեկ տարում շուրջ 8,7 մլն միավոր կեղծ արտադրանք է հայտնաբերվել. ԵՏՀ

© Photo : POOL / Անցնել մեդիապահոցԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական միությունում մշտապես հետևում են կեղծված արտադրանքի դեմ պայքարին ուղղված աշխատանքին։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրներում շուրջ 8,7 մլն միավոր կեղծ ապրանք է բացահայտվել, այդ թվում` հագուստ, կոշկեղեն, խաղեր և խաղալիքներ, ավտոմեքենայի պահեստամասեր, տպագիր և դեղագործական արտադրանք։ Այս մասին հայտարարվել է մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական խորհրդի նիստում։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովի` տնտեսության և ֆինանսական քաղաքականության գծով ներկայացուցիչներն ընդգծել են, որ 2022 թվականին ԵԱՏՄ պետություններում 6054 խախտում է արձանագրվել մտավոր սեփականության ոլորտում։
«Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների հետ համատեղ հնարավոր ամեն բան անում է բարեխիղճ արտադրողներին և սպառողներին կեղծիքներից պաշտպանելու համար, որոնք կարող են վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
ԵԱՏՄ երկրների և Չինաստանի տեխնոլոգիաների միաձուլումը կարող է սիներգիայի էֆեկտ տալ
Նիստի ընթացքում խոսվել է համացանցում ապրանքային նշանների, սպասարկման նշանների և Միության ապրանքների ծագման վայրերի անվանումների, մտավոր սեփականության իրավունքների խախտման դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների ձևավորման մասին պայմանագրի իրագործման մասին։
Որոշվել է, որ հանձնաժողովը 2019-2023 թվականների վերաբերյալ ակնարկ կպատրաստի, որում կներկայացվեն մտավոր սեփականության ոլորտի զարգացման համաշխարհային հիմնական միտումները, կանցկացվի անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծություն և կմշակվեն համապատասխան առաջարկություններ:
Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների արդյունաբերությունը. 2023 թվականի հունվար-օգոստոս
Լրահոս
0