00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները քննարկել է «Adobe»–ի նախագահի հետ

© Photo : official site of the Prime Minister of RA«Adobe»–ի նախագահն ու Նիկոլ Փաշինյանը
«Adobe»–ի նախագահն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
«Adobe»–ի նախագահն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
«Adobe»–ի նախագահը բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա է տեսնում Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները քննարկել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ «Adobe»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նարայենը ՀՀ վարչապետի կողմից արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
© Photo : official site of the Prime Minister of RAՆարայենը մրցանակի է արժանացել
Церемония вручения Государственной премии Армении за всемирный вклад в сферу ИТ президенту и главному исполнительному директору компании Adobe Шантану Нараею (18 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Նարայենը մրցանակի է արժանացել
ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանում կա ՏՏ ոլորտի զարգացման որոշակի դինամիկա: Ըստ նրա` ՀՀ–ում ոլորտը մոտավորապես երկնիշ աճ է գրանցում. 2022 թ. տվյալով՝ ոլորտում 30 հազարից ավելի մարդ է աշխատում և ոլորտի շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը:
Նարայենն էլ ասել է, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:
«Շատ բարձր եմ գնահատում զրույցը, որ այսօր ունեցա ՀՀ վարչապետի հետ: Նա ինձ բազմաթիվ հարցեր տվեց, թե ինչ կպահանջվի ՏՏ զարգացումն ավելի առաջ մղելու համար: Երկուսիս համար շատ լավ զրույց էր, երկուսիս հետաքրքրում էր կրթությունը, տաղանդի թեման և մակրոտնտեսական միջավայրի ստեղծումը, որում ավելի շատ ընկերությունների մեկնարկի հնարավորություններ կլինեն, քանի որ ես իրոք հավատացած եմ, որ ստարտափների համայնքը երկրում կարևոր ցուցիչ է ոլորտի հաջողության համար»,– ասել է նա:
Նարայենի խոսքով` «Adobe»-ը հպարտանում է, որ ՀՀ–ում ունի գիտահետազոտական ներկայություն: Երեկ ընկերությունը բացել է իր նոր շենքը, ինչը, ըստ նրա, վկայում է, որ «Adobe»-ը հավատարիմ է Հայաստանի ժողովրդին և պատրաստ է շարունակել ընդլայնել իր ներկայությունն այստեղ:
Ռուս մասնագետները կօգնեն Հայաստանին թվային տնտեսություն ստեղծելու հարցում
Լրահոս
0