00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ հայաթափումը ի ցույց դրեց միջազգային համակարգի մեծ բացերը. Միրզոյան

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է` հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ Հայաստանն ընդգծում է տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայաթափումը հերթական անգամ ի ցույց դրեց նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Այս հայտարարությունն արել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում։
Միրզոյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ անհրաժեշտ է հստակ ու հասցեական արձագանք։
«Այդ արձագանքը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը, հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար»,– ասել է նա։
Միրզոյանի խոսքով` կատարվածը միաժամանակ ի ցույց է դրել տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը:
Նախարարը նշել է, որ այսօր Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել են Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի 100-ավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը:
Պատերազմի ժամանակ Շահրամանյանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ և առաջարկ արել. «Ժողովուրդ»
«Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար: Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք նաև միջազգային գործընկերների հետ: Գիտեմ` այսօր ինքներդ հանդիպել եք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, այդ թվում` երեխաների հետ»,–ասել է Միրզոյանը:
Նախարարն ընդգծել է, որ հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ Հայաստանն ընդգծում է տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով` բազմիցս շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի զատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։
Արցախի հայաթափումը` տնտեսական աճի խթան. ինչպես կազդի աղետը ՀՀ տնտեսության վրա
Լրահոս
0