00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ անշարժ գույքի անբարեխիղճ գներն ու 100 հազար անտուն արցախցիները. ո՞րն է լուծումը

© SputnikՏեղահանված արցախցիները Գորիսում
Տեղահանված արցախցիները Գորիսում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Տեղահանված արցախցիները Գորիսում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ–ում անշարժ գույքի վարձակալության շուկան շատերի համար գերշահույթ ունենալու կամ ապրուստի հիմնական միջոց է դարձել։ Գներն այստեղ ոչ միայն չեն կառավարվում ու կարգավորվում, այլև կամայական գնագոյացումը հասել է անհավատալի չափերի։
Ընդամենը մեկ, մեկ ու կես տարի առաջ 80-100 հազար դրամով հնարավոր էր մեկ սենյականոց բնակարան վարձակալել Երևանի ծայրամասում, իսկ այսօր այդ գումարը հազիվ կբավականացնի, ասենք՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան կամ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բնակարան վարձակալելու համար։
Հիմա, հատկապես Երևանում բնակարանների, տների վարձակալության գներն աստղաբաշխական թվերի են հասել՝ ամսական 250-ից մինչև անգամ 700 հազար դրամ՝ ըստ կահավորման և հասցեի։ Գների նման կտրուկ աճ երբեք չի եղել։
Երբ ռուս ռելոկանտների հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն մեծացավ և արդյունքում անշարժ գույքի գները կտրուկ բարձրացան, շատերը դա նորմալ համարեցին ու պայմանավորեցին ազատ շուկայական հարաբերություններով։
Իրավիճակը տրամագծորեն տարբեր էր 2023–ի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ–ից բռնի տեղահանվածների դեպքում, երբ ավելի քան 100 հազար արցախցի եկավ ՀՀ ու կանգնեց փաստի առաջ։ Թվում էր` անտուն մնացած հայրենակիցների դեպքում վերաբերմունքն ավելի կարեկից պետք է լիներ, սակայն անշարժ գույքի սեփականատերերի մեծ մասը ոչ միայն չիջեցրեց տան վարձավճարները, այլև շատերն անգամ օգտվեցին իրավիճակից և ավելի բարձրացրին գները։
Պետության առաջարկած ժամանակավոր կացարանների հիմնական մասը ՀՀ մարզերում են, մինչդեռ արցախցիները մեծամասամբ նախընտրում են մայրաքաղաք Երևանը, որտեղ հնարավոր է գտնել աշխատանք, ավելի ապահով է և այլն։
Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը
Արդյոք պետությունը չունի՞ մեխանիզմ` վերահսկելու անշարժ գույքի շուկան և կանխելու կամայականություններն ու անբարեխիղճ գնագոյացումը։
Silver REA անշարժ գույքի գործակալության ղեկավար Անդրանիկ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ըստ ՀՀ օրենսդրության` պետությունը չի կարող սեփականություն ունեցող քաղաքացու առաջ պայման դնել, թե ինչպես պետք է նա իր գույքը տնօրինի։
«Ըստ օրենսդրության` եթե տունն իմն է, ապա ես եմ որոշում, թե այն որքանով եմ հանձնում վարձակալության։ Եթե հնարավոր լիներ բոլոր սեփականատերերին ստիպել նոտարով, կադաստրով պայմանագիր կնքել տալ, հարկային մարմնում հաշվառվել, ապա նրանք վարձակալության ընթացքում չէին կարողանա, օրինակ` գին բարձրացնել։ Մյուս կողմից էլ` եթե բոլորին բերում ենք հարկային դաշտ, ապա հնարավոր է` ինչ–որ չափով տների գները բարձրանան, սակայն, իհարկե, ոչ եռակի կամ քառակի անգամ, ինչը հիմա ենք տեսնում»,– նկատեց Հարությունովը։
Հարությունովը պատմեց, որ որոշ ժամանակ առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն անշարժ գույքի գործակալներին հրավիրել էր հանդիպման` հասկանալու, թե ինչպես շտկել իրավիճակը։
«Իրականում այդ հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց, ուղղակի մեր կարծիքը լսեցին ու գնացինք տներով։ Այնպիսի տպավորություն էր, որ պետությունն ինքն էր ցանկանում մեզնից խնդրի լուծումներ լսել, այլ ոչ թե առաջարկներ անել»,– նկատեց նա։
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում մի քանի տարբերակ առաջարկեց, թե ինչպես կարելի է կարգավորել թվում է` անկառավարելի դարձած անշարժ գույքի վարձակալության շուկան։
60–ամյակիս տունս «նվիրեցի» թուրքին. երկու տեղահանված ընտանիքի պատմություն
Տարբերակներից մեկը, ըստ նրա, անշարժ գույքի բրոքերների լիցենզավորումն է։ «Մյուս խնդիրն այն է, որ պետք է ձևավորել հանրային ճիշտ տրամադրություններ, որ չի կարելի օգտագործել շուկայի մանիպուլյացիաները հատկապես արցախցիների դեպքում։ Սա համահայկական ողբերգություն է, ու գների բարձրացումը անբարոյականություն է։ Նաև` շուկայում պետք է ոչ ֆորմալ գործիքներով գործել, այսինքն` պետք է գտնել բոլոր այն մարդկանց, որոնք վարձակալության են տալիս տներ, սակայն հարկային դաշտում չեն ու բերել նրանց հարկային դաշտ»,– կարծում է նա։
Ըստ Պետրոսյանի` այսօր ՀՀ–ում բավականին շատ չբնակեցված բնակֆոնդ կա, որտեղ պետությունը կարող է մշտական տեղավորել արցախցիներին կամ ուղղակի կառուցել նոր բնակարաններ` հատուկ հենց ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար։

Անգամ, եթե արցախցիները չեն ցանկանում բնակություն հաստատել ՀՀ մարզերում, ապա Սարհատ Պետրոսյանի համոզմամբ` հնարավոր է այնպիսի պայմաններ ու առաջարկներ անել, որ արցախցին ցանկանա գնալ այնտեղ ու բնակվել։ Օրինակ` ըստ նրա` մարզում կամ սահմանային համայնքներում տուն առաջարկելիս պետությունը նախևառաջ արցախցուն պետք է ապահովի աշխատանքով, ընտանիքի համար ստեղծի արժանավայել պայմաններ։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների քայլերին, ապա e-draft–ում օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով փորձում են որոշակիորեն կարգավորել անշարժ գույքի վարձակալության շուկան և ռիելթորական գործունեությունը։ Այն հեղինակել են ՀՀ վիճակագրական և կադաստրի պետական կոմիտեները։
Նախագծով պետք է կարգավորվի ռիելթորական կազմակերպությունների, անշարժ գույքի կառավարումը, սահմանվի պատվիրատուի և ռիելթորի միջև պայմանագրի պարտադիր կնքումը, սահմանվեն նաև ռիելթորական ծառայությունների տեսակները, անշարժ գույքի կառավարչի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը։
«Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայումս ռիելթորական ոլորտը ՀՀ-ում գործում է առանց որևէ օրենսդրական կարգավորման և տարիների փորձը ցույց է տվել, որ դա բացասական է ազդել ոլորտի կայացման և զարգացման վրա։
«Ռիելթորական գործունեության օրենսդրական պահանջների բացակայության պայմաններում ոլորտում գործունեություն են ծավալում անհատ միջնորդներ, որոնք գործում են ստվերում (չեն վճարում հարկեր) և իրենց գործունեությունն իրականացնում են հիմնականում համացանցի միջոցով: Ռիելթորական գործունեության ոլորտում բացակայում է կարգավորման պետական համակարգը»,- ասված է նախագծում:

Ի դեպ, Սարհատ Պետրոսյանի խոսքով` այդ նախագծի գաղափարը նաև իր կողմից է շրջանառության մեջ դրվել դեռ 2018-19 թթ., սակայն այն խնդիրների երկարաժամկետ լուծման համար է. կարճաժամկետ հատվածում այն չի կարողանալու հարց լուծել։

Պետրոսյանն այն լավ նախագիծ է համարում, սակայն կասկածներ ունի դրա իրականացման որակի և հետևողականության վրա։ Ըստ նրա` անշարժ գույքի շուկայում վարձավճարները խելամտության սահմանների բերելու կարճաժամկետ լուծումներից մեկը բոլոր սեփականատերերին հարկային դաշտ բերելն է, ինչը պետությունն ուղղակի չի անում։
Մամ, էս ի՞նչ տեղ ա, որ էսքան ուտելիք կա. 9 ամսվա շրջափակումից հետո կյանք կա, բայց տուն չկա
Լրահոս
0