https://arm.sputniknews.ru/20231017/spanutjun-alaverdium-22-amja-kaskatsjaly-dzerbakalvel-e-67361454.html
Սպանություն Լոռու մարզում. 22-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Սպանություն Լոռու մարզում. 22-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կասկածյալը սթափ չի եղել: 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T10:48+0400
2023-10-17T10:48+0400
2023-10-17T10:57+0400
հայաստան
ալավերդի
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/60/23136098_0:3:3067:1728_1920x0_80_0_0_1788590ccc41ee92e3ae5d81245efdab.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել. Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայրի կենտրոնական հատվածում երեկ տղամարդու դի է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Ըստ կայքի` մահացածը Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ 50–ամյա Արտակ Ս.–ն է: Դիակի վրա` ձախ թիկունքային հատվածում, հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:Պարզվել է, որ երեկ`ժամը 21:00–ի սահմաններում, Արթուր Ս.–ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է, ինչի պատճառով էլ ճանապարհահատվածի երթևեկությունը խոչընդոտվել է։ Այդ ժամանակ Աքորի գյուղի բնակիչ Արտակ Ս.–ի և Աքորի գյուղի բնակիչ 45-ամյա Արթուր Ս.–ի միջև վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է քաշքշուկի։Դեպքի վայր է եկել Արթուր Ս.–ի տղան՝ Աքորի գյուղի բնակիչ 22–ամյա Դավիթ Ս.–ն։ Նա ավտոմեքենայի սրահից վերցրել է սուր կտրող, ծակող առարկա և մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արտակ Ս.–ին։Ոստիկանները Դավիթ Ս.–ին հայտնաբերել են իր տանը, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանություն։Կասկածյալը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ:ՃՏՊ Աշտարակ-Երևան ճանապարհին. 7 տարեկան երեխան մահացել է, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
ալավերդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/60/23136098_129:0:2858:2047_1920x0_80_0_0_732a8d4066babdda0cf12803343ac31b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ալավերդի, սպանություն
հայաստան, ալավերդի, սպանություն
Սպանություն Լոռու մարզում. 22-ամյա կասկածյալը ձերբակալվել է
10:48 17.10.2023 (Թարմացված է: 10:57 17.10.2023) Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կասկածյալը սթափ չի եղել:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել. Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայրի կենտրոնական հատվածում երեկ տղամարդու դի է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Ըստ կայքի` մահացածը Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ 50–ամյա Արտակ Ս.–ն է: Դիակի վրա` ձախ թիկունքային հատվածում, հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:
Պարզվել է, որ երեկ`ժամը 21:00–ի սահմաններում, Արթուր Ս.–ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է, ինչի պատճառով էլ ճանապարհահատվածի երթևեկությունը խոչընդոտվել է։ Այդ ժամանակ Աքորի գյուղի բնակիչ Արտակ Ս.–ի և Աքորի գյուղի բնակիչ 45-ամյա Արթուր Ս.–ի միջև վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է քաշքշուկի։
Դեպքի վայր է եկել Արթուր Ս.–ի տղան՝ Աքորի գյուղի բնակիչ 22–ամյա Դավիթ Ս.–ն։ Նա ավտոմեքենայի սրահից վերցրել է սուր կտրող, ծակող առարկա և մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արտակ Ս.–ին։
Ոստիկանները Դավիթ Ս.–ին հայտնաբերել են իր տանը, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանություն։
Կասկածյալը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ: