00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում երկրորդ անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Մանսուրյանը
Տիգրան Մանսուրյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
Տիգրան Մանսուրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միջազգային մրցույթի ժյուրիի կազմն արդեն ձևավորված է, այն կգլխավորի անվանի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15–ն է։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանը։
«Նախորդ տարվա հետ համեմատած գլոբալ առումով փոփոխություններ չունենք։ Մրցույթին կարող են մասնակցել ակադեմիական պատրաստվածություն ունեցող բոլոր կոմպոզիտորներն ու երաժիշտները։ Ստեղծագործությունները պետք է գրվեն ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար։ Պետք է գրվի մեկ ստեղծագործություն կամ շարք։ Տևողությունը նվազագույնը պետք է լինի 6 րոպե, նախկին 8 րոպեի փոխարեն, իսկ առավելագույնը` 12 րոպե։ Ապրիլի 15–ից մայիսի 15–ը ժյուրին կկայացնի իր որոշումը»,–ասաց Վերդյանը։
Նրա խոսքով` արտասահմանցի ներկայացուցիչների համար կա 20 եվրո մասնակցության վճար, իսկ հայերի համար հայտադիմումը ներկայացնելու դեպքում` ոչ։
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է, որ կա նման մրցույթ և հնարավորություն է ստեղծվում երաժշտական նոր գործեր ստեղծել։
«Հայոց լեզվի դասական գրականության հատվածը նորագույն շրջանի երաժշտության մեջ կայացած չէ ամբողջությամբ, որքան կարող էր լինել։ Երբեմն բանաստեղծը երգում է աշուղական ավանդույթներով այն դեպքում, երբ բացարձակ կապ չունի աշուղության հետ... Միջնադարյան աշխարհիկ պոեզիան մեր հարստությունն է, ունենք հայրեններ և շատ այլ բանաստեղծություններ սիրո, պանդխտության մասին։ Մենք երբևէ չենք փորձել երաժշտություն բերել Քուչակի հայրենները , բայց դա դարավոր գրական արժեք է»,–ասաց Մանսուրյանը։
Նա նշեց, որ մեծ է նաև հոգևոր երաժշտության ժառանգությունը, որը ևս կարիք ունի հանրահռչակման։
Խոսելով մրցույթում իր դերի մասին` մաեստրոն նշեց, որ այն շատ քիչ է։ Նա բացարձակ չի միջամտում ժյուրիի գործերին, միայն երբեմն իր կարծիքն է արտահայտում։
Հավելենք, որ ժյուրիի կազմն արդեն ձևավորված է, այն կգլխավորի անվանի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը։
Առաջին մրցանակային տեղի համար նախատեսված է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ տեղի համար՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և երրորդի համար՝ 1000 դոլարին համարժեք դրամ։ Ըստ կազմակերպիչների՝ մրցանակային ֆոնդը լիովին համապատասխանում է միջազգային մրցույթի չափանիշներին։
Կլինի նաև ունկնդրի համակրանք մրցանակ։ Ունկնդիրը գալա համերգի ժամանակ կկարողանա գնահատել լավագույն 6 մասնակիցներին, որոնցից կընտրվի նշված մրցանակակիրը։
Հավելենք, որ նախորդ տարի մրցույթին մասնակցել է 24 դիմորդ` 13 երկրից։ Առաջին մրցանակին արժանացել էր Ռուսաստանի ներկայացուցիչ, բայց արմատներով հայ Իվան Բուշոևը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիան ներկայացնող երաժիշտ Արսեն Բաբաջանյանը։ Երրորդ հորիզոնականում հայաստանցի երաժիշտ Վարդան Հարությունյանն էր։
Լրահոս
0