00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում փորձում են հարկային դիկտատուրա հաստատել. մասնագետները` վտանգավոր նախագծի մասին

© Sputnik«Մանթաշյանց գործարարների միության» անդամներ
«Մանթաշյանց գործարարների միության» անդամներ - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
«Մանթաշյանց գործարարների միության» անդամներ
Բաժանորդագրվել
Հարկային նոր փաթեթը մտահոգել է «Մանթաշյանց գործարարների միության» անդամներին։ Եթե գործադիրը չհրաժարվի իր մտադրությունից, իրավաբանները պատրաստ են հասնել մինչև Եվրոպական դատարան։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի հեղինակած օրինագծով Հայաստանում փորձ է արվում հարկային դիկտատուրա հաստատել։ Այսօր հրավիրած ասուլիսում նման տեսակետ հայտնեցին «Մանթաշյանց գործարարների միության» անդամները` ներկայացնելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում և Հարկային ու Վարչական դատավարության օրենսգրքերում ՊԵԿ–ի հեղինակած փոփոխությունների ու լրացումների նախագծերի փաթեթի վերաբերյալ իրենց մտահոգությունները։
«Էլ Էս Էյ» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ նախագծի ընդունումն ըստ էության կնշանակի բանկային գաղտնիքի վերացում, ինչը, նրա համոզմամբ, կարող է խնդիրներ առաջացնել ոչ միայն տեղացի գործարարների ու ՀՀ քաղաքացիների համար, այլև օտարերկրյա ներդրողների, որոնք ՀՀ օրենսդրությունն ուսումնասիրելով` կհրաժարվեն Հայաստանում բիզնես սկսելու իրենց մտադրությունից:
© SputnikԱրսեն Սարդարյան
Директор-учредитель компании Эл Эс Эй, юрист Арсен Сардарян на пресс-конференции о пробелах и проблемах проекта внесения изменений в закон О банковской тайне (16 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Արսեն Սարդարյան
«Նախագիծը կարող է խիստ բացասական հետևանքներ առաջացնել, բոլորս հայտնվելու ենք տոտալ վերահսկողության դաշտում, ինչը չի կարող իրավաչափ ու ժողովրդավարական լինել»,– շեշտեց Սարդարյանը։
Բանն այն է, որ եթե հիմա բանկի հաճախորդի ֆինանսական շարժերի մասին տեղեկություն կարող է պահանջվել միայն դատարանի որոշմամբ, ապա ՊԵԿ–ի հեղինակած նախագծով հարկային մարմինն ինքը կարող է հարկատուից պահանջել բանկային գործարքների քաղվածքը` առանց դատարանի որոշման։ Ընդ որում` քաղաքացուն քաղվածքը ներկայացնելու համար տրվում է 3 օր։ Չներկայացնելու դեպքում նա տուգանվում է առնվազն 2 մլն դրամով, իսկ գործարարների դեպքում` շատ ավելի մեծ գումարով` կախված եկամտի չափից (տարեկան եկամտի 5 տոկոսի չափով)։ Տուգանվելուց հետո քաղվածքը դարձյալ չներկայացնելու դեպքում տուգանքը յուրաքանչյուր հաջորդ անգամ կրկնապատկվում է։
Մասնագիտությամբ իրավաբան, գործարար Արմեն Ղազարյանը ևս անհամաչափ է համարում առաջարկվող նոր իրավակարգավորումը` հիշեցնելով, որ երբ քաղաքացին է պետական համակարգից որևէ տեղեկանք պահանջում, ապա ստիպված է լինում շատ ավելի երկար սպԱսել պատասխանի։
© SputnikԱրմեն Ղազարյան
Юрист, предприниматель Армен Казарян на пресс-конференции о пробелах и проблемах проекта внесения изменений в закон О банковской тайне (16 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Արմեն Ղազարյան
«Չգիտես ինչու, մեզ ծառայող պետական մարմինները մեզ 2–շաբաթյա ժամկետում են պատասխան տալիս, երբեմն էլ շատ ավելի ուշ։ Իսկ մեզ պնդում են 3 օրում պատասխանել։ Եթե չի լինում 3 օրում, այդ ամենն ավելի խստանում է, և ամեն 10 օրը մեկ տուգանքը կրկնապատկվում է մաթեմատիկական պրոգրեսիայով»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ օրինագծերի փաթեթի ընդունմամբ հարկային մարմինը կդառնա մահակ ՀՀ քաղաքացիների ու գործարարների համար` ում գլխին որքան ուզի, կխփի։
Արմեն Ղազարյանն այս փոփոխությունը կապում է ՀՀ–ում արդեն ուժի մեջ մտած ու տարեցտարի ընդարձակվող եկամուտների համընդհանուր հռչակագրի հետ։
«Դրա համար հարկայինին պետք է որոշակի գործիքակազմ, որպեսզի համընդհանուր ստուգման նոր գործիք ունենա։ Բայց դա հակասահմանադրական եղանակով անելն ուղղակի անթույլատրելի է»,– նշեց իրավաբանը` հիշեցնելով, որ բանկային գաղտնիքի իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ։
«Մանթաշյանց գործարարների միության» անդամ, «Էմ Ջի Էմ Փարթներս» իրավաբանական ընկերություն հիմնադիր, փաստաբան Մուշեղ Խաչիկյանն էլ հավելեց, որ առաջարկվող նախագիծը խախտում է նաև Եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներով ամրագրված անձնական ու բանկային գաղտնիքի պահանջը։
© SputnikՄուշեղ Խաչիկյան
Основатель юридической фирмы MGM Partners, юрист Мушег Хачикян на пресс-конференции о пробелах и проблемах проекта внесения изменений в закон О банковской тайне (16 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Մուշեղ Խաչիկյան
«Եվրադատարանը հստակ ձևակերպում ունի` արձանագրված մի շարք վճիռներով, որտեղ ասվում է` անձնական գաղտնիքը ոչ միայն անձնական կյանքի գաղտնիությունը պահպանելու անձի իրավունքն է, այլ նաև պետական ու այլ կազմակերպությունների կողմից անձի` անհարկի ուշադրության կենտրոնում չգտնվելու իրավունքը։ Այսինքն` եթե անձը բարեխիղճ աշխատում է և վճարում բոլոր հարկերը, ապա նա իրավունք ունի ակնկալելու, որ իրեն անհարկի չեն անհանգստացնելու, անհարկի ստուգման մեխանիզմի մեջ չի ընկնելու, չի դառնալու ստուգման սուբյեկտ»,– պարզաբանեց փաստաբանը։
Խաչիկյանը կարծում է, որ օրենքի ընդունման դեպքում հարկային մարմինը ցանկացած պահի ցանկացած անձի վերաբերյալ կարող է բանկային գործարքների մասին տեղեկատվություն պահանջելու որոշում կայացնել, քանի որ տեղեկատվություն պահանջելու համար անհրաժեշտ պայմանները օրենսդրական փաթեթով չեն նախատեսվում։
Ի դեպ, տեղեկանքի պահանջը օրենքի նախագծում իմպերատիվ է, այսինքն` քաղաքացին այն չկատարելու իրավունք չունի։ Մասնագետները նշում են, որ օրենքով չի նախատեսվում նաև քաղաքացու բողոքարկելու իրավունքը` ինչ պարագայում և ինչպես քաղաքացին կարող է բողոքարկել հարկային մարմնի որոշումը, եթե դրա հետ համաձայն չէ։
«Մանթաշյանց գործարարների միության» անդամները հույս հայտնեցին, որ ՊԵԿ–ն ու կառավարությունը ի վերջո կհրաժարվեն իրենց օրենսդրական նախաձեռնությունից։ Իսկ եթե նախագիծն ընդունվի, ապա գործարար իրավաբանները չեն բացառում, որ անհատապես կամ գործարար համայնքի կողմից, գուցե նաև Մանթաշյանց միության անունից կդիմեն Սահմանադրական դատարան` դրա սահմանադրականությունը վիճարկելու համար։
Որպես նախադեպ Մուշեղ Խաչիկյանը հիշեցրեց, որ կառավարությունը 2020թ–ին նման մի օրինագիծ էր հեղինակել` գործարարների կոնկրետ խմբի բանկային գործարքները գաղտնազերծելուն ուղղված, խորհրդարանն էլ այն հաստատել էր։ Բայց ՀՀ նախագահն օրենքը չէր ստորագրել ու ներկայացրել էր ՍԴ, որից հետո Հարկային օրենսգրքի փոփոխության նախագիծը ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող և օրենքի ուժ չէր ստացել։
Իսկ եթե միջպետական ատյաններում հաջողության չհասնեն, իրավաբանները պատրաստ են հասնել մինչև Եվրոպական դատարան։
Նշենք, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում և Հարկային ու Վարչական դատավարության օրենսգրքերում ՊԵԿ–ի հեղինակած փոփոխությունների ու լրացումների նախագծերի փաթեթը մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ դրված է հանրային քննարկման`իրավական ակտերի նախագծերի էլեկտրոնային հարթակում։
Այդ ժամկետի ավարտից հետո այն կարող է ներկայացվել կառավարության, ապա ԱԺ–ի դատին։
ՀՀ–ում ինտերնետ շահումով խաղերը վերահսկելու համար նախատեսում են ներդնել օպերատորի գաղափարը
Լրահոս
0