00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկլավների թեման, ենթադրաբար, դելիմիտացիայի գործընթացի մաս է կազմելու. ՀՀ ԱԳ փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կոստանյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին հայկական կողմն արդեն ամիսներ շարունակ է հայտարարում և զգուշացնում է բոլոր գործընկերներին:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին վերագրվող խոսքերի վերաբերյալ հայկական կողմն ամերիկացի գործընկերներից պարզաբանումներ արդեն ստացել է։ Այսօր օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա շեշտեց` այս մասով ավելացնելու ոչինչ չունի, իսկ այն, որ Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, հայկական կողմն արդեն ամիսներ շարունակ է հայտարարում և զգուշացնում բոլոր գործընկերներին:
«Politico»–ն, վկայակոչելով իր անանուն աղբյուրներին, գրել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Նշվել էր նաև, որ այդ ամենի հետ կապված Պետդեպարտամենտը կարող է վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իր երկարաժամկետ մոտեցումը:
Կոստանյանն անդրադարձել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերին` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Միշելն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Բրյուսելում։ Կոստանյանի խոսքով` հայկական կողմը պատրաստակամ է այդ հանդիպմանը մասնակցել։
«Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար»,– ասաց Կոստանյանը` անդրադառնալով ռուսաստանյան հարթակներում հնարավոր հանդիպումներին։
Հավելեց` Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել հարևանների հետ, հարթակն ամենևին առաջնայինը չէ, կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում քննարկումները ադրբեջանական կողմի հետ, չփորձեն ի հաշիվ Հայաստանի շահերի իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել:
Կոստանյանը խոսեց նաև այն մասին, թե արդյոք հոկտեմբերի վերջին Բրյուսելում որևէ փաստաթղթի ստորագրում ակնկալվու՞մ է։
«ՀՀ վարչապետը հայտարարել է այն ուղենիշերը, որոնք մենք տեսնում ենք որպես հարաբերությունների կարգավորման հիմք: Դրանք, ըստ էության, արձանագրվել են Գրանադայի քառակողմ հայտարարություններով»,– ասաց Կոստանյանը:
Նրա խոսքով` հիմա ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի և հանրային կերպով արտահայտի իր դիրքորոշումն այն ուղենիշերի վերաբերյալ, որոնք Գրանադայի հայտարարությունում են նշված։
Արդյոք անկլավների թեման ևս Գրանադայի հայտարարության մաս է. այս առնչությամբ Կոստանյանն ասաց` անկլավների թեման, ենթադրաբար, դելիմիտացիայի գործընթացի մաս է լինելու, իսկ Գրանադայի հայտարարությունն ավելի խոշոր ուղենիշերի հարց է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Լրահոս
0