00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024-ին Հայաստանում առաջին անգամ ծնեբեկի խոշոր բերք կհավաքեն` Արարատից մինչև Ապարան

© Sputnik / Aram GareginyanԱրտաշես Կարապետյան
Արտաշես Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Արտաշես Կարապետյան
Բաժանորդագրվել
Սպիտակում գործող տնկարանի սածիլներով արդեն ցանքեր են կատարել Հայաստանի գրեթե բոլոր տարածաշրջաների գյուղացիները։ Եկող տարվա գարնանից դրանց բերքը պիտի եղանակ փոխի շուկայում ու խոշոր արտահանումների նախադրյալներ ստեղծի։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ծնեբեկը մեր սննդակարգում քիչ–քիչ տարածվում է, աճում է նաև տեղական արտադրությունը։ 2024-ի գարնանից այն շուկայում կտրուկ կավելանա, վստահեցնում է Smart Farm Project տնկարանի հիմնադիր Արտաշես Կարապետյանը։ Վերջին երեք տարում երկրում ծնեբեկի բավականին մեծ ցանք է կատարվել, իսկ քանի որ այդ կուլտուրան երրորդ տարուց է արդյունաբերական բերք տալիս, ապա արդյունքն արդեն մոտ է, ասում է նա։
2017–ին ընկերներից մեկը նրան փոխանցել էր Ամերիկայից բերած ծնեբեկի սածիլներ, որոնք Կարապետյանը փորձնական ցանել է Սպիտակից ոչ հեռու գտնվող իր հողատարածքում։ Ցանքն ավելացրել է 2019-ին, իսկ մեկ տարի անց` բացել տնկարան ու սածիլների վաճառք սկսել։
Արտասահմանյան ծրագրերի աջակցությամբ երեք տարում նա ձևավորել է գործընկեր ֆերմերների ցանց։ Նրանց օրինակը ցույց է տալիս, որ բարձր բերք կարելի է ակնկալել ոչ միայն Արարատի կամ Տավուշի մարզում. այդ սածիլներով ցանք են կատարել անգամ Ապարանի ու Շիրակի դաշտի գյուղացիները։
«Ցանքերը 800-ից 2015 մետր բարձրությունների վրա են, ու առաջընթաց ամեն տեղ կա։ Գլխավորը ճիշտ մշակությունն է, որը մենք ևս փոխանցում ենք, միշտ պատրաստ ենք խորհրդատվություն տրամադրել», – ասում է Կարապետյանը։
Խորհրդատվությունը` տեսակապով և այցելություններով, նա տրամադրում է անվճար, մինչև անգամ տնկարանին կից սկսել է արտադրել կենսահումուս, որը, կրկին անվճար, փոխանցում է գործընկերներին։ Իր շահագրգռվածությունը շատ հեռանկարային, բայց միաժամանակ շատ ուղղակի է, ասում է Կարապետյանը։
Եթե նրա գործընկեր ֆերմերները բարձր բերք ու եկամուտներ ստանան, մյուսներն էլ իրենցից օրինակ կվերցնեն, և ծնեբեկի արտադրությունը կմասայականացվի` ճիշտ այնպես, ինչպես դա ժամանակին եղավ բրոկոլիի հետ։ Միայն զանգվածային արտադրության ու ծավալների դեպքում է, որ կարելի է ակնկալել արտահանման լուրջ շուկաներ` լինեն դրանք արաբական, ռուսական կամ եվրոպական։ Այս շուկաներում պահանջարկը գնալով աճում է, բայց հայկական ապրանքին այնտեղից չեն էլ նայի, քանի դեռ լուրջ ծավալներ չտեսնեն։
«Ես իմ երեք հեկտարի բերքով ոչ մի եղանակ չեմ փոխում, ոչ էլ իմ պես երկու–երեք հոգին։ Բայց եթե, ասենք, ես տվեցի երեք տոննա, դու` կես տոննա, մյուսը` մի տոննա, արդեն արտահանողի համար մի «ֆուռ» լցրինք։ Որ նրան հետաքրքրող ծավալ տանք, արդեն ավելի լավ «գին կխոսենք»։ Սա կարող է գրանցված կոոպերատիվ էլ չլինել, ոչ ֆորմալ ցանց թող լինի, կարևորը ֆերմերների շահերը համընկնեն», – բացատրում է նա։
Արցախցի վերաբնակներին սկսել են աշխատանքի տեղավորել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում
Պետք չէ մոռանալ նաև տեղական շուկան, որտեղ ծնեբեկը տարիներ առաջ դելիկատես էր, բայց գնալով ավելի է տարածվում։
Նշենք, թեև այն ասոցացվում է ֆրանսիական կամ իտալական խոհանոցի հետ, բայց տեղածին բույս է նաև Հայաստանի համար. մեր երկրի շրջաններում աճում է վայրի ծնեբեկի երկու տեսակ, որոնք տեղի բնակչությունն օգտագործում է սննդում (թեև դրա ցողուններն այդքան խոշոր ու փարթամ չեն, որքան մշակովի սորտերինը)։ Արդյունքում Հայաստանը համ սկսել է փոքր քանակով ծնեբեկ արտահանել, համ էլ ինքն է սառեցրած ծնեբեկ ներկրում։ Ուրեմն` տեղի պահանջարկն էլ կարելի է և պետք է բավարարել, ընդգծում է Կարապետյանը։
Շարունակելով իր փորձերը` վերջերս նա իր գործընկեր ֆերմերներին է փոխանցել Գերմանիայից բերված վաղահաս ծնեբեկի սածիլներ։
Իր տնտեսությունում արտադրված սածիլները Կարապետյանը ներկայացրել է PanArmenian Expo ցուցահանդեսում, որը վերջերս կայացել է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։
Լրահոս
0