00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարի գլխին էլ կունենաս լույս ու լիցքավորված հեռախոս․ Փոքր Մանթաշի «արմաթցիների» նոր սարքը

© Sputnik / Aram GareginyanՓոքր Մանթաշի «արմաթցիների» նոր սարքը
Փոքր Մանթաշի «արմաթցիների» նոր սարքը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2023
Փոքր Մանթաշի «արմաթցիների» նոր սարքը
Բաժանորդագրվել
Առանց էլեկտրական ցանցի որևէ հասանելիության, արևային գեներատորը հոսանք է հավաքում երկու փոքր արևային վահանակներից։ Ամբողջությամբ լցված վիճակում կարող է լիցքավորել մոտ 30 հեռախոս, ինչպես նաև մեկ ամիս միացրած պահել led-լամպը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Լինես դաշտում, թե սարի գլխին, միշտ կունենաս լույս, լիցքավորված հեռախոս ու համակարգիչ , շատ ուզես՝ երաժշտություն էլ կլսես։ Այդպիսի լայն հնարավորություններ է ստեղծում դյուրակիր արևային գեներատորը, որը ստեղծել են Արթիկի տարածաշրջանի Փոքր Մանթաշ գյուղի «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիայում։
Կես մետրից պակաս բարձրությամբ, մոտ երկու կիլոգրամ քաշով սարքի վրա տեղադրված է երկու արևային վահանակ՝ ընդհանուր 6 Վտ հզորությամբ։ Դրանցից լիցքավորվում է մարտկոցը, որին էլ միացված են բոլոր հիմնական տեսակի հոսանքի մուտքի հարմարանքներ՝ USB, 12-վոլտանոց, ինչպես նաև սովորական 220 վոլտանոց վարդակներ։ USB մուտքերից մեկը գերարագ լիցքավորման է (30 Վտ հզորության)։
© Sputnik / Aram GareginyanՓոքր Մանթաշի «արմաթցիների» նոր սարքը
Портативный солнечный генератор, собранный в школьной инженерной лаборатории ArMath в селе Покр Манташ (Ширакская область) - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Փոքր Մանթաշի «արմաթցիների» նոր սարքը
Իսկ դուք մեղր խմե՞լ եք. Վանաձորում նորարարական բաժակներով ըմպելիք է հայտնվել
Կայանին միացրած մարտկոցն ունի 88 հազար միլիամպեր հզորություն․ եթե այս թիվը շատ մոտավոր «թարգմանենք» սպառողական լեզվի, ապա այս հզորությամբ կարելի է ամբողջությամբ լիցքավորել մոտ 30 սմարթֆոն, իսկ նոութբուքը ՝ սնուցել ավելի քան հինգ ժամ (բնականաբար, այդ թվերը մոտավոր են՝ կախված կոնկրետ մոդելից)։ Ընդ որում` գեներատորի չափսերը թույլ են տալիս ավելացնել ևս մեկ-երկու նման մարտկոց։ Արևոտ եղանակին դրանք զրոյական վիճակից կարող են ամբողջությամբ լիցքավորվել 3-4 ժամում։
Կայանը կարելի է օգտագործել նաև արևային վահանակը միացրած վիճակում․ այդ դեպքում սպառվող հոսանքը մասամբ կվերականգնվի։ Բացի սեփական երկու վահանակներից, գեներատորին կարելի է զուգահեռ միացնել նաև ուրիշ վահանակներ։
Օդի մաքրության վերահսկման համակարգեր ստեղծող ռուսական ստարտափն ուզում է աշխատել ՀՀ–ի հետ
Սարքի համար անհրաժեշտ բոլոր միացումներն աշակերտները զոդել են ինքնուրույն։ Ի տարբերություն նախորդ տարիների, հիմա «Արմաթների» տեխնիկական հագեցվածությունը ներառում է նաև զոդիչներ և ռադիոդետալներ։ Ինժեներական «շեղվածությամբ» Գևորգը աշակերտներին վարակում է սեփական օրինակով։ Նա աշխատում է «Արթիկ-1» փոքր ՀԷԿ-ում որպես կարգավար (դիսպետչեր), բայց գործը դասավորել է այնպես, որ կարողանա վարել նաև «Արմաթի» պարապմունքները (Փոքր և Մեծ Մանթաշ գյուղերի խմբակներում)։ Գեներատորի համար անհրաժեշտ այն դետալները, որոնք նախատեսված չէին «Արմաթի» ստանդարտ լաբորատոր լրակազմում, Գևորգը գնել է ինքնուրույն։ Մասամբ էլ մոդելի համար «արմաթցիները» վերցրել են օգտագործած տեխնիկայի մասեր (օրինակ՝ պլաստմասսայից պատրաստված կորպուսի համար)։
«Նշեմ, որ գործին մասնակցել են ոչ միայն ավագ դպրոցի երեխաները, կան նաև հինգերորդ դասարանցիներ։ Շատերն արդեն տիրապետում են էլեկտրոնիկայի բոլոր բազային հմտություններին», - ասում է Ղազարյանը։
Ավելին` գեներատորում ներդրվել է անվտանգության համակարգ, որի շնորհիվ մարտկոցը 0% կամ 100% լցվածության դեպքում մեխանիկորեն անջատվում է։ Կան նաև հատուկ led-լույսեր, որոնք միանում են, եթե 100% լցվածության դեպքում անջատման մեխանիզմը չի աշխատել։ Դրանք ծախսում են ավելորդ հոսանքը՝ թույլ չտալով մարտկոցին գերտաքանալ։ Կայանի ինվերտորը (որը վահանակներից եկող հաստատուն հոսանքը դարձնում է փոփոխական) ունի ապահովիչներ՝ կարճ միացման կամ ավելորդ հզորության դեմ։
© Sputnik / Aram GareginyanԳևորգ Ղազարյանը (ձախից) աշակերտներից մեկի հետ
Инструктор школьной инженерной лаборатории ArMarh в селе Покр Манташ (Ширакская область) Геворг Казарян (слева) с одним из учеников - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Գևորգ Ղազարյանը (ձախից) աշակերտներից մեկի հետ
«Այսինքն` անգամ մեծ ցանկության դեպքում գեներատորը հնարավոր չի լինի փչացնել», - ասում է Ղազարյանը։
Նա և աշակերտները նման լրակազմով արևային գեներատորների մասին չեն լսել։ Գոյություն ունեցողներում կա USB միացում և լեդ լամպեր։
«Մեր մոդելը հնարավորության դեպքում մենք կցանկանայինք նաև սերիական արտադրել և վաճառել, եթե գտնեինք հետաքրքրված գործարար։ Կարող ենք սկսել ներքին շուկայից, մանավանդ որ կկարողանանք երկու-երեք անգամ ցածր գին առաջարկել, քան օտարերկրյա համարժեքները», - հավելում է նա։
Ղազարյանն ու նրա աշակերտներն իրենց մոդելը ներկայացրել են ամենամյա «ԴիջիԹեք» ցուցահանդեսում, որն այս օրերին անցկացվում է Երևանում։
Գազի բալոնները Վանաձորից արտահանվում են Ռուսաստան, Հարավային Աֆրիկա և․․․ երկինք
Լրահոս
0