00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է տեր կանգնենք արցախահայության հայրենադարձության հարցին. Վարդան Օսկանյանի առաջարկը

© Photo : Social media of Vartan OskanianՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2023
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախկին նախարարը շեշտում է, որ դեռևս միջազգային աջակցություն կա Արցախի հարցում, սակայն դա կարող է շատ արագ մոռացության մատնվել, եթե Հայաստանը քայլեր չձեռնարկի։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Արցախահայության հայրենադարձության հարցին պետք է տեր կանգնել և թույլ չտալ որպեսզի Արցախի հարցը մոռացության մատնվի։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա շեշտեց, որ վերջին շրջանում, հետևելով ՀՀ իշխանությունների, ինչպես նաև ընդդիմության վարած քաղաքականությանը, տպավորություն է ստեղծվում, թե Արցախի հարցը մոռացության է մատնվում։ Նման տպավորություն է ստեղծվում հատկապես այս օրերին, երբ աշխարհի ուշադրությունն Ուկրաինայից բացի, արդեն նաև Իսրայելի և Պաղեստինի հակամարտությանն է սևեռված։
«Մենք ինքներս այդ հարցին տեր չենք կանգնում, այսօր արցախահայության` Հայաստանում գտնվելու փաստը վերածվել է նրանց առօրյա խնդիրների լուծման միտված հարցի և ոչ թե հայրենադարձության»,– նշեց Օսկանյանը։
Նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում է այն մասին, թե իրենք պատրաստ են արցախահայության` իրենց տները վերադառնալու հարցը բերել ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ։ Հիշեցրեց, որ վերջերս էլ տեղի ունեցավ ԵԽ բանաձևի ընդունում, որտեղ խոսվում է Արցախի մասին և շեշտեց` դեռևս միջազգային աջակցություն կա այս հարցում, բայց եթե Հայաստանը տեր չկանգնի այս հարցին, շատ արագ իրենք էլ (միջազգային կառույցները. խմբ.) այն կողքի կդնեն։
ՀՀ ԱԳ նախկին նախարարը վստահեցրեց` կասկած չունի, որ ՀՀ իշխանությունները պատմության գրքերից Արցախի հարցն առհասարակ կհանեն և մոռացության կտան։ Նրա խոսքով` սա պետք է թույլ չտալ, քանի որ հայի արժանապատվության խնդիր է դրված, հայրենիքի, արցախահայության խնդիրն է:
ՀՀ ԱԳ նախկին նախարարը ընդգծեց` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական սխալն է անում՝ այս հարցը մոռացության տալով, քանի որ ամեն անգամ, երբ սխալվելուց առաջ իրեն խորհուրդ է տրվել այդ այսինչ քայլը չանել, ինքը չի ընդունել և վատ արդյունք է ունեցել: Դիվանագետը շեշտեց, որ անգամ 4-5 վատ արդյունք ունենալուց հետո էլ, Փաշինյանը չի ուզում լսել և ուզում է շարունակել իր կործանիչ ճանապարհը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0