00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանցի հայտնի ռեժիսոր Մեհրջուիին և նրա կնոջը սպանված են գտել իրենց տանը. ԶԼՄ

CC BY 4.0 / Armin Karami / Dariush Mehrjui (cropped, resized)Ռեժիսոր Դարիյուշ Մեհրջուիին
Ռեժիսոր Դարիյուշ Մեհրջուիին - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2023
Ռեժիսոր Դարիյուշ Մեհրջուիին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամուսինների դիերի վրա հայտնաբերվել են ծեծի և կտրվածքների հետքեր։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, 1971 թվականի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Ոսկե մրցանակի» հավակնորդ Դարիյուշ Մեհրջուիին և նրա կնոջը մահացած են գտել Իրանի հյուսիսում գտնվող նրանց տանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությունը։
Ռեժիսորն իր ընտանիքի հետ միասին ապրում էր Ալբորզ նահանգում գտնվող առանձնատանը։ Մարմինները հայտնաբերել է նրանց դուստրը, նա անմիջապես ոստիկանություն է կանչել։ Զոհվածների մարմինների վրա հայտնաբերվել են ծեծի և կտրվածքների հետքեր։
Դատաբժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել խեղդամահությունից, ամուսիններին հասցված ուժեղ հարվածների ու կտրվածքների հետ մեկտեղ: Գործակալությունը հավելում է, որ ռեժիսորի և նրա կնոջ մահվան պատճառները հստակ պարզելու համար նշանակվել են լրացուցիչ փորձաքննություններ:
Բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են։
Իրանի իրավապահ ուժերի ներկայացուցիչ Մունթազեր Ալմահդին ավելի ուշ հայտարարել է, որ հանցագործը կգտնվի, և նա կկանգնի դատարանի առաջ:
Դարիուշ Մեհրջուին իրանցի կինոռեժիսոր է, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, Իրանի Արվեստների ակադեմիայի ակադեմիկոս: Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանի թատերական ֆակուլտետում, նրա ուսուցիչը ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր Ժան Ռենուարն է եղել: Ստացել է նաև փիլիսոփայության դիպլոմ: Լոս Անջելեսում հրատարակել է «Pars Review» գրական ամսագիրը, որում նա ամերիկացիներին ծանոթացնում էր պարսկական գրականությանը։ Վերադառնալով Թեհրան՝ աշխատել է որպես լրագրող, եղել է օտար լեզուների և կինոարվեստի դասախոս Թեհրանի համալսարանում։
1971 թվականին «Պարոն միամտությունը» ֆիլմի համար Մեհրջուին առաջադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Ոսկե մրցանակի»։ Նա նաև միջազգային Ավետարանական ժյուրիի մրցանակի դափնեկիր է «Փոստատար» ֆիլմի համար, նաև Բեռլինի կինոփառատոնի Միջազգային Կաթոլիկ կազմակերպության կինոմրցանակ ունի «Կովը» ֆիլմի համար։ Դարձել է Սան Սեբաստիանի «Ոսկե խեցի» մրցանակի դափնեկիր և Բեռլինի կինոփառատոնի Դոն Կիխոտի մրցանակի դափնեկիր «Սառա» և «Տիկինը» ֆիլմերի համար։
Լրահոս
0