https://arm.sputniknews.ru/20231014/cakhaly-evs-6-zham-e-tvel-gazaji-bnakichnerin-harav-teghapvokhvelu-hamar-67277621.html
ՑԱԽԱԼ–ը ևս 6 ժամ է տվել Գազայի բնակիչներին հարավ տեղափոխվելու համար
ՑԱԽԱԼ–ը ևս 6 ժամ է տվել Գազայի բնակիչներին հարավ տեղափոխվելու համար
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Պաուլա Գավիրիյա Բետանկուրը հայտարարել էր, որ Իսրայելի վերջնագիրը` կապված 24 ժամվա ընթացքում Գազայի հյուսիսային հատվածի... 14.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-14T12:02+0400
2023-10-14T12:02+0400
2023-10-14T12:15+0400
գազայի հատված
համաս
իսրայել
պաղեստին
տարհանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67193945_0:87:1600:987_1920x0_80_0_0_83d62f8b30224ae5090c37bce9a1be0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ Գազայի հատվածի բնակիչները ևս 6 ժամվա ընթացքում կկարողանան անխոչընդոտ հասնել հատվածի հարավ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ադրային նաև կոչ է արել Գազայի բնակիչներին չվստահել ՀԱՄԱՍ–ի առաջնորդներին, որոնք, նրա պնդմամբ, արդեն «հոգ են տարել» բնակիչների համար։Ավելի վաղ ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Պաուլա Գավիրիյա Բետանկուրը հայտարարել էր, որ Իսրայելի վերջնագիրը` կապված 24 ժամվա ընթացքում Գազայի հյուսիսային հատվածի տարհանման հետ, հանցագործություն է մարդկության նկատմամբ և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ 24 ժամում ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակչի տարհանման և փաստորեն հատվածի հարավում գտնվող գետտոյում նրանց հավաքելու պահանջն անընդունելի է և կարող է անդառնալի աղետալի հետևանքների հանգեցնել։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67193945_124:0:1547:1067_1920x0_80_0_0_5c8bd0d8ea00b99a19851453583e7e2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գազայի հատված, համաս, իսրայել, պաղեստին, տարհանում
գազայի հատված, համաս, իսրայել, պաղեստին, տարհանում
ՑԱԽԱԼ–ը ևս 6 ժամ է տվել Գազայի բնակիչներին հարավ տեղափոխվելու համար
12:02 14.10.2023 (Թարմացված է: 12:15 14.10.2023) Ավելի վաղ ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Պաուլա Գավիրիյա Բետանկուրը հայտարարել էր, որ Իսրայելի վերջնագիրը` կապված 24 ժամվա ընթացքում Գազայի հյուսիսային հատվածի տարհանման հետ, հանցագործություն է մարդկության նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ Գազայի հատվածի բնակիչները ևս 6 ժամվա ընթացքում կկարողանան անխոչընդոտ հասնել հատվածի հարավ։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Գազայի բնակիչներին հորդորում ենք լքել քաղաքը և ուղևորվել հարավ` ձեր իսկ անվտանգության համար։ Տեղեկացնում ենք, որ Իսրայելի բանակը թույլ կտա տեղաշարժվել նշված փողոցներով առանց որևէ տհաճ միջադեպերի ժամը 10:00–ից մինչև 16:00–ն։ Օգտագործեք այդ ժամանակը հարավ հասնելու համար», – X սոցցանցում արաբերեն գրել է Իսրայելի բանակի խոսնակ Ավիխայ Ադրային։
Ադրային նաև կոչ է արել Գազայի բնակիչներին չվստահել ՀԱՄԱՍ–ի առաջնորդներին, որոնք, նրա պնդմամբ, արդեն «հոգ են տարել» բնակիչների համար։
Ավելի վաղ ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Պաուլա Գավիրիյա Բետանկուրը հայտարարել էր, որ Իսրայելի վերջնագիրը` կապված 24 ժամվա ընթացքում Գազայի հյուսիսային հատվածի տարհանման հետ, հանցագործություն է մարդկության նկատմամբ և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ 24 ժամում ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակչի տարհանման և փաստորեն հատվածի հարավում գտնվող գետտոյում նրանց հավաքելու պահանջն անընդունելի է և կարող է անդառնալի աղետալի հետևանքների հանգեցնել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: