00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե պետություն ենք ուզում, պետք է գնանք ներքին հաշտության. Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Գագիկ Ծառուկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նա մարտահրավերների մեջ շեշտել է Ռուսաստանի հետ կտրուկ վատացող հարաբերություններն ու մանրամասնել, որ Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, և ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մեզ վերջին տարիներին բզկտել են, հանել են իրար դեմ, ու դրանից մեր պետությունը թուլացել է։ Եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք ներքին, ներհասարակական հաշտության, անդրադառնալով հայաստանյան այսօրվ իրականությանը՝ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ հարցազրույցում։
«Պիտի հասկանանք՝ ինչ ենք անում, ոնց ենք անում, ոնց ենք դիմակայում այս դժվար շրջանին, ոնց ենք մեջքներս ուղղում։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պիտի գնանք այդ ճանապարհով։ Մենք իսկապես լուրջ ազգ ենք, սա մեզ ոչ սազական վիճակ է, ժամանակավոր փուլ»,-նշել է նա:
Անդրադառնալով Արցախին ու հարյուր հազարից ավելի բռնի տեղահանվածներին, Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ առաջին փուլում մեր խնդիրն է ցույց տալ առաջին անհրաժեշտ աջակցությունը՝ ժամանակավոր կացարաններ, ապրուստի միջոցներ, հագուստ, սնունդ, մարդկային լավ վերաբերմունք և այլն։ Հետո գալու է տասնյակ հազարավոր ընտանիքների համար բնականոն կյանք ապահովելու խնդիրը՝ մշտական բնակավայրեր, տներ, աշխատանք, դպրոց, բուհ, սոցիալական խնդիրների լուծումն։ Այդ փուլում պահանջվելու է գրագիտություն, խնդրի խորքային իմացություն, միջազգային փորձ, պետության և բիզնեսի համատեղ աշխատանք, միջազգային աջակցություն։
ԲՀԿ ղեկավարը նկատում է՝ արցախցի մեր հայրենակիցներին մարդիկ համատարած օգնում են, իրենց հացը կիսում են, իսկ «ողբերգությամբ ուրախացողները կա՛մ հայ չեն, կա՛մ ընդհանրապես մարդ չեն»։
Նա համամիտ չէ «կորսված Արցախ» ձևակերպմանը։ Շեշտում է՝ Արցախը կայացած պետություն էր՝ իր ամեն ինչով, ամբողջական պետություն՝ մեր հազարամյա հողի վրա։ Ու եթե մահվան սպառնալիքի տակ մարդիկ ստիպված են եղել դուրս գալ, դա չի նշանակում, որ վերացել են նրանց իրավունքներն այդ ամենի հանդեպ. կա սեփականության իրավունք, կա միջազգային իրավունք, կան գույքային բազմաթիվ հարցեր, ու կա սեփական հայրենիք վերադառնալու իրավունք։ Եթե Հայաստանը ճիշտ դնի հարցերը և ճիշտ աշխատի դաշնակիցների ու միջնորդների հետ, ապա, սկսած մարդկանց ապահով վերադարձից մինչև սեփականության այլ իրավունքներ, հարցերը կարող են բարձրացվել, կարծում է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ նոր սպառնալիքներին, ապա դրա ռիսկը, ըստ Ծառուկյանի, շատ մեծ է, և այստեղ դեր է խաղում իրական դաշնակիցների հետ հարաբերությունների փչացումը։ Նա մարտահրավերների մեջ շեշտել է Ռուսաստանի հետ կտրուկ վատացող հարաբերություններն ու մանրամասնել, որ Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, և ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։
Գագիկ Ծառուկյանը հյուր է գնացել Լևոն Տեր–Պետրոսյանին
«Հայաստանը ճիշտ քաղաքականության դեպքում կարող է շատ լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Արևմուտքի։ Մեր երկրի շահը դա է պահանջում։ Ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ամեն տեղ պատերազմ ու աղետ է։ Հիմա այս պայմաններում, մեր այս վիճակով մենք մի հատ էլ նո՞ր հակառակորդ ենք ուզում՝ ի դեմս Ռուսաստանի։ Ես միշտ հանդես եմ եկել նաև Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալու օգտին, ու իմ հիմնավորումը, կարծում եմ, շատ հասկանալի է. հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արևմուտքում, մի շատ մեծ մաս էլ՝ Ռուսաստանում և այլուր։ Սա է մեր ժողովրդի ճակատագիրը, մենք սա հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը, որի առանցքը իրական լավ հարաբերություններն են, ոչ թե մեկի հաշվին մյուսին լավություն անելը»,-ասել է նա։
Անդրադառնալով հարցին՝ ինչ պետք է անել, երբ Բաքվի բանտերում են գտնվում հայ պետական գործիչներ, նախկին նախագահներ, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ դա մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է ու այն հարցն է, որի վրա գիշեր-ցերեկ պետք է գրագետ աշխատել այնքան, քանի դեռ Բաքվի բանտում կա գեթ մեկ հայ կա։
Հայաստանյան քաղաքական անցուդարձին անդրադառնալով՝ Ծառուկյանը նշել է.
«Բոլոր հայրենասեր մարդկանց կյանքը էլ հինը չի կարող լինել, շատ բան է փոխվել, ու նաև պատկերացումները քաղաքական պրոցեսների շուրջ նույնպես փոխվել են։ Ինձ կուսակցությունները չեն հետաքրքրում. ինձ իմ երկիրն է հետաքրքրում, իմ հայրենիքը։ Լուծումներն էլ հինը չեն կարող լինել»։
Նա հավելել է, որ երկրում պետք է փոխվի մթնոլորտը, քանի որ մեզ վերջին տարիներին հանել են իրար դեմ, ու դրանից մեր պետությունը թուլացել է։
«Եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք ներքին, ներհասարակական հաշտության։ Պիտի հասկանանք՝ ինչ ենք անում, ոնց ենք անում, ոնց ենք դիմակայում այս դժվար շրջանին, ոնց ենք մեջքներս ուղղում։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պիտի գնանք այդ ճանապարհով։ Մենք իսկապես լուրջ ազգ ենք, սա մեզ ոչ սազական վիճակ է, ժամանակավոր փուլ»,-հայտարարել է ԲՀԿ-ի առաջնորդը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Լրահոս
0