00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համատեղ ջանքերով հնարավոր է ավելի ամրապնդել հարաբերությունները. ՌԴ դեսպանը Վայոց Ձորում էր

© Photo : Русский дом в АрменииՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Բաժանորդագրվել
Ավելի վաղ դեսպան Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հոկտեմբերի 11–ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Գրիգորյանն ու Կոպիրկինը խոսել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների մասին:
«Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Հատուկ ուշադրություն են դարձրել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերին և շարունակական համագործակցությանը»,–ասվում է հաղորդագրությունում։
Կողմերը բարձր են գնահատել հետագա համագործակցության և համատեղ նախագծեր մշակելու և իրականացնելու պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները։
ՌԴ պատվիրակության կազմում եղել են նաև դեսպանի խորհրդական Ա. Նովիկովը, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վ. Կարապետյանը, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վ․ Ֆեֆիլովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները։
Լրահոս
0