00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առողջական խնդիրներ ունի. փաստաբանը` Լևոն Քոչարյանի փակ գանգուղեղային վնասվածքի մասին

© Sputnik / Aram NersesyanԼևոն Քոչարյան
Լևոն Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Լևոն Քոչարյան
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի որդու ստացած վնասվածքի հետ կապված արդեն փորձաքննություն է նշանակվել, դատաբժիշկը կատարել է համապատասխան գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` անդրադառնալով սեպտեմբերի 22-ին խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ կարմիրբերետավորների կողմից բռնության ենթարկվելու դեպքերին։
«Լևոն Քոչարյանը ներկա պահին որոշակի առողջական խնդիրներ ունի, որովհետև ուղեղի ցնցում էր ստացել։ Արդեն փորձաքննություն է նշանակվել, դատաբժիշկն էլ այցելել է Լևոն Քոչարյանին, զննել է, համապատասխան գործողությունները կատարել է։ Այնուամենայնիվ, վնասվածքի պատճառով գլխացավերը որոշ չափով դեռ շարունակվում են»,– ընդգծեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա 1 ամսով կալանավորվել է։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջ և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Լրահոս
0