00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ խաղաղապահներն առաջին անգամ «Մուխա» ԱԹՍ-ները կիրառել են ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ

© Photo : official site of CSTOՌուս խաղաղապահներն առաջին անգամ «Մուխա» հարվածային ԱԹՍ-ները կիրառել են Ղրղզստանում ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ
Ռուս խաղաղապահներն առաջին անգամ «Մուխա» հարվածային ԱԹՍ-ները կիրառել են Ղրղզստանում ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2023
Ռուս խաղաղապահներն առաջին անգամ «Մուխա» հարվածային ԱԹՍ-ները կիրառել են Ղրղզստանում ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ
Բաժանորդագրվել
Զորավարժություններին մասնակցում է շուրջ 1500 զինծառայող, ավելի քան 200 միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, Մի-8, Մի-17, Մի-24 ուղղաթիռներ, Սու-25, Սու-30 և Իլ-76 ինքնաթիռներ, անօդաչու ավիացիա և մարտական մոտորանավակներ:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. «Մուխա» մարտական հարվածային անօդաչու թռչող սարքն այսօր առաջին անգամ կիրառել են ռուսական զորախմբի զինծառայողները Ղրղզստանի «Էդելվեյս» զորավարժարանում՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժության շրջանակում: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ միասնական մամուլի կենտրոնը։
Գտնվելով «մարտական» շփման գծում՝ «Մուխա» ԱԹՍ-ի հաշվարկն ընդունել է թիրախի կոորդինատները, թռիչք է իրականացրել և հարված է հասցրել նշված թիրախներին՝ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործնական գործողությունների մշակման ընթացքում։
«Մուխա» հարվածային անօդաչու թռչող սարքը մշակվել է ռուս մասնագետների կողմից, այն կարող է մոտ 5 կիլոգրամ քաշով օգտակար բեռ կրել՝ օդում գտնվելով 30 րոպե: Անօդաչու թռչող սարքը հագեցած է 30 անգամ խոշորացնող տեսախցիկով, ինչը թույլ է տալիս այն օգտագործել հետախուզական նպատակներով։ Բացի այդ, «Մուխան» դիմացկուն է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության նկատմամբ: Կրակային ազդեցություն կիրառելու համար «Մուխան» հագեցած է նետվող զինամթերքի համար ամրաններով՝ կայունացուցիչով։
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժության ակտիվ փուլն անցկացվում է Ղրղզստանի «Էդելվեյս» զորավարժարանում հոկտեմբերի 9-13-ը: Դրան մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ ուժերի ազգային զորախմբերը, ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը: Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են շուրջ 1500 զինծառայողներ, ավելի քան 200 միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, Մի-8, Մի-17, Մի-24 ուղղաթիռներ, Սու-25, Սու-30 և Իլ-76 ինքնաթիռներ, անօդաչու ավիացիա և մարտական մոտորանավակներ:
Հայաստանը «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններին չի մասնակցում։
Լրահոս
0