00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները ապօրինի օտարել են Խորենացի փողոցում գտնվող հողատարածք

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2023
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական անփութության համար դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Խորենացի փողոցում գտնվող հողատարածքը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օտարվել է օրենքի խախտմամբ. դատախազի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Պարզվել է, որ Մ.Խորենացու փողոցի և նույն փողոցի 1-ին փակուղու հատման հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք «Բյուրակն» ՍՊ ընկերությանը տրամադրել են 2707 քմ մակերեսով հողատարածք: Այդպիսով նրանք խախատել են Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները։
«Կնքված վարձակալության պայմանագրով սահմանվել է պարտադիր պայման, ըստ որի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու դեպքում հողատարածքը գնման նախապատվության իրավունքով կվաճառվի վարձակալին: Սակայն առանց պայմանի կատարման և հյուրանոցային համալիրի կառուցման վարձակալն անհիմն օժտվել է գնման նախապատվության իրավունքով, և հողատարածքը 2006 թվականի հոկտեմբերի 27-ին ուղղակի վաճառքով օտարվել է «Բյուրակն» ՍՊ ընկերությանը»,–նշվում է հաղորդագրությունում:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք շինարարության թույլտվության ժամկետի ավարտից, ինչպես նաև կառուցապատման համար հողամասի տրամադրման օրվանից երեք տարի հետո միջոցներ չեն ձեռնարկել հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարեցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետության (համայնքի) օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Փորձում են ապօրինի գույքն օրինականացնե՞լ. նվիրատվության գործարքները շեշտակի աճել են
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքով դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով։
Լրահոս
0