00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Զեյնալյանն ու Տիգրան Ավինյանը
Արտակ Զեյնալյանն ու Տիգրան Ավինյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Բաժանորդագրվել
Զեյնալյանն ընդգծեց, որ այս դեպքում գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և ներքին լուրջ մարտահրավերները` Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հուշագիր է ստորագրել, որպեսզի Երևանը չմնա առանց իշխանության։ Այս մասին ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը։
Հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություններն այսօր համագործակցության հուշագիր կնքեցին` հաշվի առնելով սեպտեմբերի 17–ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։
Անդրադառնալով այն հարցին, թե երևանցիները «Հանրապետություն» խմբակցությունը քվե էին տվել որպես ընդդիմության, բայց այսօր տեսնում են նրանց իշխանության մաս։
«Չի կարելի շփոթել ընդդիմությունը թշնամության հետ, ընդդիմախոսությունը` վնասարարության հետ։ Մենք երբեք չենք իրականացրել թշնամություն և վնասարարություն։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր կուսակցության որևէ անդամ չի հայտարարել իշխանության վերարտադրության արգելքի վերաբերյալ։ Մենք հավակնում էինք ստանալ մեծամասնություն, դա արդար է, օրինական է, ազնիվ է...մենք նաև հայտարարել ենք, թե ում հետ չենք կազմի կոալիցիա։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա համագործակցելու ենք Երևանի ավագանու բոլոր անդամների հետ»,– ասաց նա։
Զեյնալյանն ընդգծեց, որ այս դեպքում գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը։
Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոննե՞րն էին ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասաց՝ պաշտոնը կարկանդակ չէ. ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում։
«Եվս մեկ անգամ կրկնեմ` դա շնորհ, պարգև չէ որևէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Զեյնալյանը։
Երևանի ավագանին Տիգրան Ավինյանին ընտրեց քաղաքապետ
Զեյնալյանը համոզված է, որ եթե Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեին, ինչպես առաջարկում էին ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային կոնգրես» ուժերը, ապա իր կուսակցությունն ավելի շատ ձայներ կհավաքեր, քան հիմա։ Նա վստահեցնում է, որ իր կուսակցությունը ընտրություն է կատարել ոչ թե հօգուտ իր իշխանության, այլ երկրի ինքնիշխանության ու անկախության։
Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպես են Երևանի քաղաքապետի ընտրությունները և «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանին աջակցելը կապված երկրի անկախության և ինքնիշխանության հետ, Զեյնալյանը նշեց, որ իր կուսակցությունը որոշել է թույլ չտալ նոր ընտրություններ, քանի որ կա Երևանը ռուսամետ ուժերի կողմից գրավելու և Հայաստանը աստիճանաբար «գուբերնիայի» վերածելու վտանգ։
Ավելի վաղ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդդիմադիր որոշ թեկնածուներ հայտարարել էին, որ Երևանում իշխանություն անցնելով՝ կկարողանան ընդլայնել իրենց ազդեցությունը և աստիճանաբար տապալել գործող իշխանությունը։

«Երևանի ավագանու ընտրություններին առնվազն հինգ քաղաքական ուժեր մասնակցել են հյուսիսային կապիտալով և կրեմլյան կառավարումով։ Նրանք նպատակ էին հետապնդում Երևանի ավագանու իշխանությունը վերցնել, անթաքույթ հայտարարություններով Երևանը տեսնում էին Թաթարստանի կարգավիճակում։ Դրան ուղղակի կամ անուղղակի աջակցում էին այլ ուժեր»,- նշեց Զեյնալյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է նա, որպես ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, աշխատելու մի ուժի հետ, որի ղեվարար Նիկոլ Փաշինյանի մեղքով Արցախն անկում է ապրել, քաղաքական գործիչը նշեց, որ չի կիսում այն կարծիքը, թե Արցախի անկումը Պրահայում ստորագրված փաստաթղթի արդյունք է (Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին)։ Նա կարծում է, որ պատերազմը տանուլ են տվել ոչ թե բանակների բախման արդյունքում, այլև պատերազմին նախապատրաստվելիս։ Եվ նա դրա համար մեղադրում է նախկին իշխանություններին և ռուսական կողմին։
«Այն, ինչ տեղի ունեցավ, վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետևանք է։ 2004 թվականից սկսած և նույնիսկ ավելի վաղ, երբ Հայաստանը ստորագրեց պայմանագիր ռուսական սահմանապահների՝ Հայաստանում գործելու վերաբերյալ։ Ծանոթացե՛ք այդ պայմանագրին։ Երբ ՀՀ-ն ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեց ու երկարաձգեց, դա մեր բոլորի կողմից թույլ տրված սխալի հետևանք էր՝ անկախ անհատներից»,–ասաց նա։
Հիշեցնենք` Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ: Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշել էին չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացվեն։ Նիստին, սակայն, քվորում ապահովվեց, քանի որ ՔՊ–ից բացի ներկա էին նաև «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամները։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացել է 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14,
«Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7,
«Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8,
«Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։
Վարդան Ղուկասյանը դեմ է Երևանի ավագանու ընտրությունների
Լրահոս
0