00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

3 պատերազմ տեսած 8–ամյա տղան ու ամենասարսափելի օրը Շուշիում. մի ընտանիքի պատմություն

© Sputnik / Asatur YesayantsԱրսենի ու ընկերների հայտնի լուսանկարը Սուրբ Ղազանչեցոցի ֆոնին
Արսենի ու  ընկերների հայտնի լուսանկարը Սուրբ Ղազանչեցոցի ֆոնին
 - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Բաժանորդագրվել
Արարատի մարզի Նոյակերտ գյուղում նույնպես հաստատվել են Արցախից տեղահանված անձինք: Նրանց մի մասը բնակություն են հաստատել դատարկ տներում, մի մասին էլ ապաստան են տվել մարզպետարանի աշխատակիցներն ու գյուղապետը։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի հոդվածում։
Երեք տարի առաջ 5 տարեկան Արսեն Գրիգորյանի և նրա ընկերների լուսանկարը Շուշիի Ղազանչեցոց տաճարի (Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի) ֆոնին ակտիվորեն տարածվում էր համացանցում։
© Photo : Facebook / Artak BeglaryanԱրսենի ու ընկերների հայտնի լուսանկարը Սուրբ Ղազանչեցոցի ֆոնին
Дети войны не потеряли улыбку - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Արսենի ու ընկերների հայտնի լուսանկարը Սուրբ Ղազանչեցոցի ֆոնին
Այդ ժամանակ ժպտացող տղաները հույսի խորհրդանիշ դարձան, շատերին վերադարձրին հաղթանակի հանդեպ հավատը։ Հիմա 8-ամյա Արսենը լուսանկարվել չի սիրում։
Տղայի ընտանիքը երկու անգամ տեղահանվել է. առաջին անգամ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, երբ Շուշին ընկավ և նրանք ստիպված եղան լքել քաղաքը, երկրորդ անգամ՝ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ ընկավ Ստեփանակերտը։
Արսենը չի սիրում լուսանկարը, որտեղ երեքով են՝ ընկերներով։ Ամեն անգամ, երբ աչքով է ընկնում, գլուխը շրջում է: Հիշում է` այդ օրը Շուշիում պահմտոցի էին խաղում։
© Sputnik / Asatur YesayantsԷլիզբար Գրիգորյանը որդու` Արսենի հետ
Элизбар, отец вынужденно перемещенной из Нагорного Карабаха семьи Григорян с дочерью Нуне во дворе временного жилища в Ноякерте, Араратская область - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Էլիզբար Գրիգորյանը որդու` Արսենի հետ
«Նրանք թաքնվել էին եկեղեցում, իսկ ես փնտրում էի նրանց»,-ասում է։
Ամենաշատը կարոտում է Արցախի իրենց տունը, և եթե կարողանար վերադառնալ այնտեղ, անպայման կվերցներ իր հեծանիվը, որը ստիպված է եղել թողնել։ Տղան մաթեմատիկա է սիրում, երազում է ոստիկան դառնալ։
«8 տարեկանում Արսենը իրար հետևից երեք պատերազմ է տեսել»,-ասում է երեխայի մայրը՝ Աշխեն Մանասյանը:
© Sputnik / Asatur YesayantsԱշխեն Մանասյանը
Вынужденно перемещенная из Нагорного Карабаха Ашхен Манасян во временном жилище в Ноякерте - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Աշխեն Մանասյանը
Աշխենը ծնունդով Ստեփանակերտից է, մեծացել է Շուշիում, ամուսնացել և տեղափոխվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ: Ամուսինը 2015 թվականից ծառայության է անցել Պաշտպանության բանակում։ Խաղաղ ժամանակ հասցնում էր օգնել կնոջը ընտանեկան բիզնեսի հարցում՝ փոքրիկ կրպակ ունեին, որտեղ սեփական բանջարանոցում աճեցրած բանջարեղենն էին վաճառում։
© Sputnik / Asatur YesayantsԷլիզբարն ու Աշխենը Հայաստանում
Супруги Элизбар и Ашхен во временном жилище в Ноякерте, Араратская область - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Էլիզբարն ու Աշխենը Հայաստանում
Կինը պատմում է, որ Արսենից և 5-ամյա Նունեից բացի ինքը կարող էր ևս երկու երեխա ունենալ, սակայն պատերազմական ծանր ժամանակներում նրանք մահացած են ծնվել։ Մի երեխային Աշխենը կորցրել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, երկրորդին՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։
© Sputnik / Asatur YesayantsՓոքրիկ Նունեն
Нуне, дочка вынужденно перемещенной из Нагорного Карабаха семьи Григорян во временном жилище в Ноякерте, Араратская область - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Փոքրիկ Նունեն
«Պատերազմը սպանեց նրանց»,-ասում է կինը:
Աշխենը մանրամասն հիշում է իր ապրած երեք պատերազմներից յուրաքանչյուրը։ Սակայն նրա համար ամենասարսափելին 2020 թվականի հոկտեմբերի 8-ն էր։ Այդ օրը Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծեցին Շուշին՝ լուրջ վնաս հասցնելով Ղազանչեցոց եկեղեցուն։
«Կարծում էինք` եկեղեցու վրա ոչ մեկը չի կրակի։ Երեխաներին նկուղի մասում էինք թաքցրել՝ իմ փոքր քրոջ ու մեր քեռու հետ։ Ես, ամուսինս և մայրս դուրս էին եկել ուտելիք բերելու։ Հենց այդ ժամանակ էլ սկսեցին կրակել եկեղեցու ուղղությամբ»,-պատմեց Աշխենը։
© Sputnik / Asatur YesayantsԳրիգորյանների ընտանիքի անդամները Հայաստանում
Элизбар, отец вынужденно перемещенной из Нагорного Карабаха семьи Григорян беседует с детьми во дворе временного жилища в Ноякерте, Араратская область - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Գրիգորյանների ընտանիքի անդամները Հայաստանում
Ասում է՝ դրանից հետո տղան վախից մի քանի ժամ համրացել էր։ Կարճ ժամանակով Երևան եկան, բայց չկարողացան թողնել Արցախը, դարձյալ վերադարձան։
Այս պահին ընտանիքը հաստատվել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Ծրագրում են Հայաստանում մնալ։ Հասցրել են վերցնել միայն երեխաների փաստաթղթերն ու լուսանկարները։ Աշխենը պահել է նաև շրջափակման ժամանակ տրված հացի կտրոնները՝ որպես հիշեցում, թե ինչ են ապրել․․․ Ասում է` վերջին օրերին անգամ հաց չկար:
© Sputnik / Asatur YesayantsՀացի կտրոնները
Ашхен Манасян показывает талоны на хлеб, выданные в Нагорном Карабахе в период девятимесячной блокады - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Հացի կտրոնները
Գրիգորյան ընտանիքն ամեն ինչի կարիք ունի և երախտապարտ կլինի ցանկացած օգնության համար։ Այս պահին նրանք բանկային քարտի հետ կապված խնդիրներ ունեն և պետության կողմից միանվագ օգնությունը դեռ չեն ստացել։
Նոյակերտի համայնքապետարանում խոստացել են զբաղվել խնդիրների լուծմամբ։ Գյուղապետ Կարեն Պողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ գյուղացիներից յուրաքանչյուրը փորձում է օգնել ինչով կարող է։
Ներկայում գյուղում հաստատվել է Արցախից տեղահանված 300 անձ (90 ընտանիք: Մի մասին տեղավորել են նախկին բժշկական ամբուլատորիայում, մշակույթի տանը, լքված տներում։
«Երեկվանից սկսել են սնունդ բաժանել, այս պահի դրությամբ մոտ 80 ընտանիք սննդի փաթեթներ է ստացել»,-ասաց Պողոսյանը:
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Պողոսյան
Староста села Ноякерт Карен Погосян - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Կարեն Պողոսյան
Նա նշեց, որ շատերը կցանկանան գյուղում մնալ, եթե տուն և աշխատանք լինի: Պողոսյանը կարծում է, որ մեծամասնությունը կզբաղվի հողագործությամբ։ Նորեկների թվում բազմապրոֆիլ մասնագետներ կան, ոմանց արդեն աշխատանք են առաջարկել սահմանապահ զորքերում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից 9–ամսյա շրջափակմանը հաջորդած ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստանի Հանրապետություն է եկել 100 625 բռնի տեղահանված անձ:
© Sputnik / Asatur YesayantsՏունը, որտեղ ապաստան է գտել Գրիգորյանների ընտանիքը
Временное жилище вынужденно перемещенной из Нагорного Карабаха семьи Григорян в Ноякерте, Араратская область - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Տունը, որտեղ ապաստան է գտել Գրիգորյանների ընտանիքը
Լրահոս
0