00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը խոսել է բանակից ազատվելու համար կաշառք տալու դեպքերի մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` բոլոր խնդիրները պետք է լուծվեն համարժեք բարեփոխումների օրակարգով.։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների` պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափելու փորձերը համարում է երկրի անվտանգության խնդիրներից մեկը: Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը, նա այդ մասին ասել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում։
Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է անվտանգության ոլորտում առկա խնդիրներին և ասել, որ այդ ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացվում։
«Մենք մեծ ցավով ենք ընդունում երկրում անվտանգության ոլորտում առկա խնդիրները։ Տեսեք` Հայաստանում 2023 թվականին քրեական գործեր են բացահայտվում զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, նենգափոխելու վերաբերյալ: Այդ գործերն անում են ամենաբարձր ծառայության կոչում ունեցող մարդիկ՝ բժիշկները և զինվորականները»,– նշել է նա։
Վարչապետի խոսքով`այդ հանգամանքը խորը սոցիալ–հոգեբանական հակասություններ է բացահայտում, և անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում Հայաստանի հետ։ Բանակում ծառայելուց «շեղվելու» փորձերը Փաշինյանը կարմիր գիծ է համարում, որից այն կողմ արդեն սկսվում են երկրի խնդիրները։
ՊՆ պաշտոնյաները նորակոչիկի ծնողից և վարժական հավաքների մասնակիցներից կաշառք են ստացել
Փաշինյանն իր խոսքում նաև նշել է, որ կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն` ոչ մի անմեղ մարդ չպետք է քրեական հետապնդման արժանանա, և ոչ մի մեղավոր չպետք է մնա առանց պատասխանատվության: Նրա կարծիքով` բոլոր խնդիրների լուծումները պետք է տեսնել երկրի, պետության և ինստիտուտների կայացման մեջ:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի և մյուս բարեփոխումներն ունեն առաջնային նշանակություն, որովհետև բոլոր, այդ թվում՝ անվտանգային խնդիրները, պետք է կարողանալ լուծել համարժեք բարեփոխումների օրակարգով:
«Մենք իսկապես վերջին տարիներին շատ լայն բարեփոխումներ ենք իրականացրել և իրականացնում ենք: 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում գոյություն կունենա 2 քննչական մարմին՝ Քննչական կոմիտե և Հակակոռուպցիոն կոմիտե: Կարևորում եմ նաև այն, որ այս տարվանից Հայաստանում բոլոր քննական գործողությունները, հարցաքննությունները տեղի են ունենում տեսախցիկների ներքո»,– ասել է Փաշինյանը:
ՊՆ պաշտոնյան 25.000-ական դոլարով «բանակից ազատել է» 8 զորակոչիկի
Նա խոսել է նաև ՔԿ–ում աշխատավարձերի, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ապահովելու կամ եկամուտներին հարկային վճարումներ իրականացնելուց խուսափողների նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին։ ՀՀ վարչապետը շեշտել է` արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումները նաև տնտեսական զարգացումը խթանելու նպատակ ունեն։
Լրահոս
0