00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեներալը և գնդապետները կալանքի տակ են. Քյարամյանը՝ ագրեսիայի ժամանակ անգործության մասին

© Photo : official site of MoD of RAԱրայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2023
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ զինվորականների դեմ հարուցված գործերի քննության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները հսկայական աշխատանք են կատարել Ադրբեջանի ագրեսիայից հետո հարուցված քրեական գործերի քննության գործընթացում: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած ՔԿ կոլեգիայի նիստում։
Նիստը նվիրված էր ՔԿ քննիչների մասնագիտական տոնին։
Քյարամյանը նշել է, որ խոսքը 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման և ագրեսիայի գործողությունների մասին է։
«Քննության ընթացքում պարզվել է, որ միայն նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը հարվածներ է հասցրել 150 քաղաքացիական օբյեկտի, այդ թվում ՝ բնակելի տների, դպրոցների, տրանսպորտային միջոցների և այլն: Քննության շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 4 000 վկա և տուժող, նշանակվել է 500-ից ավելի փորձաքննություն»,– ասել է ՔԿ նախագահը:
Քննության առարկա են դարձել նաև ռազմական ագրեսիայի ընթացքում զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես՝ քննությամբ բացահայտել են բանակային կորպուսի հրամանատարի և զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները, ինչի հետևանքով 2021 թվականի մայիսին հակառակորդին հաջողվել էր մինչև 3.5 կմ խորությամբ մխրճվել ՀՀ սուվերեն տարածք։ Նախաքննության փուլում մեղադրանքներ են ներկայացվել գեներալ-մայորի (2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Արայիկ Հարությունյան,-խմբ.) և գնդապետի կոչումներ ունեցող բարձրաստիճան սպաների, նրանք կալանավորվել են։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Բացի այդ, պարզվել են 2021 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ զինված ուժերի` Իշխանասար լեռան ուղղությամբ գործող բանակային կորպուսի և զորամասի հրամանատարների, այլ սպաների կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները։
Թմրամիջոց վաճառող Telegram ալիքներին ՀՀ–ում բաժանորդագրվել է 50 հազար անձ. Քյարամյան
Պաշտոնեական անփութության և մարտական հերթապահության ոչ ճիշտ կազմակերպման հետևանքով ադրբեջանական ԶՈւ–ն գերեվարել է 21 զինծառայողի, սպանել 3-ին։ Իրավախախտումներ կատարելու փաստով 10 բարձրաստիճան զինվորական պատասխանատվության է ենթարկվել։
ՔԿ-ն հետաքննում է նաև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում զինվորականների առանձին գործողությունները։ Ընդհանուր առմամբ հարուցվել է 27 քրգործ, մեղադրանք է առաջադրվել 17 զինվորականի, որոնցից 6-ը ձերբակալվել են:
27 գործերից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Նիկոլ Փաշինյանը խոսել է բանակից ազատվելու համար կաշառք տալու դեպքերի մասին
Քյարամյանը նշել է, որ ՔԿ-ի ուշադրության կենտրոնում է նաև անհետ կորածների ճակատագիրը։ Կոմիտեի ծառայողները կազմել են առանձին տեղեկանքներ և փոխանցել գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին։
Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների քննության արդյունքները պարբերաբար փոխանցվել են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, ԱԳՆ, այլ իրավասու կառույցների, ինչպես նաև անհատ իրավապաշտպանների:
Լրահոս
0